Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո մարդիկ շունչը պահած սպասում են Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ եթե միանա Վարդան Ղուկասյանին, կհաղթի ընդդիմությունը, չմիանա՝ ՔՊ-ն:
«Հրապարակի» լրագրողն այս պահին Մարտուն Գրիգորյանի շտաբում է։ Մեր նկարահանող խումբը գնացել էր նրա տեսակետը լսելու և հասկանալու՝ ո՞ւմ է նա նախապատվությունը տալու՝ ընդդիմադիր թեկնածուի՞ն, թե՞ ՔՊ-ական Սարիկ Մինասյանին: Եւ ինչ քաղաքական զարգացումներ են սպասվում Գյումրիում։
Պարզվեց, Մարտուն Գրիգորյանն իր շտաբում չէ, ավելին՝ նրա թիմակիցներից որևէ մեկը չկա, որ մեկնաբանություն վերցնենք:
Արդեն շուրջ 40 րոպե մեր լրագրողը գտնվում է այստեղ, սպասում է ավագանի անցած թիմի ղեկավարին։
Հիշեցնենք, որ ավագանի անցած ուժերը եւ թեկնածուներն արդեն իրենց տեսակետը հրապարակել են, հայտնել են, որ պատրաստ են համախմբվելու, միայն ինքն է մնացել, որ չի հայտնել իր դիրքորոշումը։ Առավել ևս, որ իր դիրքորոշումից է կախված` ՔՊ֊ն Գյումրիում կմնա՞ իշխանության, թե՞ կզրկվի իշխանությունից»։