կարևոր
2365 դիտում, 3 օր առաջ - 2025-03-26 12:37
Աշխարհ

Գագաուզիան նետվում է մեծ քաղաքականություն

Գագաուզիան նետվում է մեծ քաղաքականություն
Քիշնեւի օդանավակայանում ձերբակալվել է Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլը։ Նա պետք է Ստամբուլ թռչեր միջազգային լրագրողական կոնգրեսի հրավերով։ Նրանից վերցրել են անձնագիրը, ամբողջական զննում անցկացրել եւ ավելի քան երեք ժամ պահել Քիշնեւի օդանավակայանում՝ առանց բացատրության։ Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը։

«Արտաքուստ նկատվում է ինչ-որ անոմալիա է, չէ որ եթե նրան բերման ենթարկեին, ասենք, Մոսկվա մեկնելիս, դա արտառոց չէր թվա։ Նա հանդիպել է Պուտինին, եւ երբ Մոլդովայի կառավարությունը ձեռնամուխ եղավ Ռումինիայի հետ միավորվելուն՝ Մերձդնեստրի եւ Ինքնավար Գագաուզիայի հանրապետությունների գոյության փաստի հետ զուգահեռ, վերջինս 2014 թ-ին հանրաքվե անցկացրեց, որի ընթացքում բնակիչների ճնշող մեծամասնությունը (97 տոկոս!) քվեարկեց Ռուսաստանի հետ Մաքսային միությանը միանալու օգտին։ Բայց ինչո՞վ չի գոհացնում Մոլդովային Թուրքիան»,- հարց է տալիս Տարասովը:

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ գագաուզները թյուրքական աշխարհում բացառիկ դիրք են զբաղեցնում, նրանք ուղղափառ են։

«Ի դեպ, թյուրքական ժողովուրդներից ուղղափառ են նաեւ չուվաշներն ու յակուտները։ Նրանց ծագման վերաբերյալ բազմաթիվ վարկածներ կան։ Գուցե գագաուզները պոլովցիների կամ նրանց պատմական մրցակիցների պեչենեգների հետնորդներն են։ Կամ օղուզների հետնորդներն են։ Թուրքիայում շատ պատմաբաններ եւ ազգագրագետներ կարծում են՝ նրանք այն թուրքերն են, ովքեր գաղթել են ներկայիս Գագաուզիայի տարածք՝ ուղղափառություն ընդունելու համար: Ընդհանուր առմամբ, գագաուզների թիվը կազմում է մոտ 250-300 հազար, որոնց գրեթե կեսը ապրում է ոչ հայրենիքում։ Նրանք, բացի Մոլդովայից, ապրում են, իհարկե, Թուրքիայում, Հունաստանում եւ Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում (հիմնականում Կաբարդինո-Բալկարիայում)», - նշում է քաղաքագետը։

Այսպիսով, Գուցուլի այցը Ստամբուլ բնական է թվում, քանի որ տարբեր երկրների գագաուզները ակտիվորեն կապեր են պահպանում միմյանց հետ։ Ի դեպ, Թուրքիան գագաուզիային ապահովում է բեռների տարանցմամբ, ինչը հնարավոր է դարձնում Մոլդովայից ինքնավար առեւտուրը եւ որոշակի տնտեսական ինքնուրույնություն ապահովում։

«Մի հետաքրքիր պատմություն էլ կա։ Թուրք փորձագետները Գագաուզյան ինքնավարության ստեղծման փաստը կապում են Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի դերակատարության հետ, հիշում՝ ինչպես 2012ին տեղի ունեցավ Թուրքիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուի այցը Կամրաթ։ Դիտարկումների համաձայն՝ Ուկրաինայում եւ Եվրոպայում տեղի ունեցող բուռն իրադարձությունների հետ կապված Անկարայի ուշադրությունը գագաուզների նկատմամբ սկսել է աճել։ Ինչ վերաբերում է գագաուզներին, ապա նրանց համար իրենց շահերը պաշտպանելու համար տարածաշրջանային քաղաքականության մեջ նկատելի գործոն լինելու միակ հնարավորությունը արտաքին գործընկերների հետ սերտ հարաբերությունների հաստատումն է՝ ներառյալ համագործակցւոթյունը հսկայական թյուրքական աշխարհի շրջանակներում», - նշում է Տարասովը։

Եթե մոտենանք ներկա պահին, ապա Գուցուլը մտադիր էր Ստամբուլում հանդիպումներ անցկացնել որոշ թուրք քաղաքական գործիչների հետ եւ քննարկել Գագաուզիայի ինքնավարության խնդիրները։

«Հնարավոր է՝ հենց դա է առաջացրել Մոլդովայի կառավարության գործողությունները Գուցուլի դեմ։ Քիշնեւին մտահոգում է այն, որ նա ձեռք է բերում միջազգային կապեր, քանի որ բացի Մոսկվայից, նա դիմել է նաեւ Անկարային՝ թույլ չտալ Քիշնեւին ոտնահարել գագաուզների հատուկ իրավական կարգավիճակը։ Այնպես որ, ըստ բոլոր նշանների, Կամրատն անցնում է քաղաքական հարձակման, եւ այդ ուղղությամբ իրադարձությունները կաճեն», - ամփոփել է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի