Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։
Քոչարյանի խոսքով՝ հիմա «հասկանալի և ուժեղ անհատների» մեծ կարիք է զգացվում։ Ուստի նոր խորհրդարանական ընտրությունները երկբևեռ կլինեն ներկայիս իշխանության և նրանց հակոտնյաների միջև։
«Մարդիկ ճաշակել են պոպուլիզմի պտուղները, ճաշակել են գունավոր հեղափոխությունների և անփորձ մարդկանց աշխատանքի արդյունքները,-ասել է Քոչարյանը,- Ճոճանակը շարժվել է հակառակ ուղղությամբ, և հիմա միանգամայն այլ կերպարների, միանգամայն այլ թիմերի կարիք կա՝ պրոֆեսիոնալ ղեկավարների թիմի, կամք ունեցող մարդկանց, որոնք ունակ են ասել ճշմարտությունը` նայելով իրենց ընդդիմախոսների աչքերին։ Եվ Հայաստանում այդպիսի թիմ կա»,–ասել է Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի` Sputnik Արմենիային տված հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակի քիչ ավելի ուշ։