կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-30 14:48
Քաղաքական

Չի բացառում մեծ քաղաքականություն վերադառնալը

Չի բացառում մեծ քաղաքականություն վերադառնալը

«Մեդիամաքսի» խնդրանքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է այն փաստը, որ վերջին շրջանում շատ է խոսվում իր վերադարձի հնարավորության մասին, որը կապվում է Պուտին-Մեդվեդեւ փոխատեղման հետ:

 

«Ինձ զարմացնում է իմ հնարավոր վերադարձի վերաբերյալ ծավալված քննարկումը` Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ ուղիղ փոխկապակցմամբ: Եվ դա տեղի է ունենում Հայաստանի Անկախության 20-ամյակի ճոխ տոնակատարություններից անմիջապես հետո՞:

 

Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք է հասունանան այստեղ` Հայաստանում, այլ ոչ թե նույն հարթության մեջ պրոյեկտվեն դրսից: Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն: Սակայն, այդ քայլին ինձ կարող են դրդել ոչ թե այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանին թեև շատ մոտ և Հայաստանի համար շատ կարևոր, բայց, այնուամենայնիվ, ուրիշ երկրում, այլ հետևյալ երեք գործոնները.

 

1. երկրի տնտեսական վիճակի և մարդկանց բարեկեցության զգալի և կայուն բարելավվման բացակայությունը, և, որպես հետևանք` փակուղային տրամադրությունների և արտագաղթի աճը,

 

2. հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը,

 

3. իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձևով բարելավել իրավիճակը:

 

Այս երեք գործոնների առկայության պարագայում կարող են տարբեր ճանապարհներ լինել ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար: Մնացած բոլոր հանգամանքները որոշ նրբերանգներ են մտցնում, ավելացնում են քաղաքական ռեսուրսը, բայց հիմնարար գործոններ չեն հանդիսանում», - ասել է Ռոբերտ Քոչարյանը: