ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում երեկ խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:
Ականատեսները պատմում են, որ առևտրի կենտրոնի ադմինիստրացիան չի զգուշացրել հրդեհի մասին. հայտնում է РИА Новости-ն: Ականատեսներից Աննա Զարեչնևան Instagram-ի իր էջում պատմել է, որ որևէ մեկը չի կազմակերպել մարդկանց տարհանում, իսկ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել: Մեկ այլ ականատես` Պավել Անդրոսովը, նույնպես խոսել է կենտրոնի աշխատակազմի անգործության մասին:
Ականատես Դմիտրի Խորոշավցևը kp.ru-ի հետ զրույցում պատմել է, որ կինոթատրոնների դռները փակ են եղել և մարդիկ չեն կարողացել դուրս գալ:
«Մարդիկ կոտրում էին պատուհանների ապակիներն ու ցած նետվում: Տնօրինության կողմից որևէ մեկը չէր հայտարարում հրդեհի մասին, տագնապի ազդանշանի որևէ ձայն չէր լսվում»,-ասել նա: