կարևոր
3112 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-23 17:54
Քաղաքական

Թուրքիան Կոստանդնուպոլսի պատրիարքի աթոռի համար նետվում է մարտի

Թուրքիան Կոստանդնուպոլսի պատրիարքի աթոռի համար նետվում է մարտի

Անկարան Ֆանարին կարող է հիշեցնել արտաքին ուժերի հետ խաղալու նրա փորձերը 

Թուրքիայի ընդդիմադիր Աթա կուսակցության փոխնախագահ Էմին Ֆահիր Գյուրը «ՌԻԱ Նովոստի» - ին տված հարցազրույցում հանդես է Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսին թուրքական քաղաքացիությունից զրկելու նախաձեռնությամբ, եթե նա շարունակի իր հակաթուրքական գործունեությունը։ Քաղաքական գործիչը նույն ընթացակարգն առաջարկում է նաեւ ծնունդով Ստամբուլից արքեպիսկոպոս Էլպիդոֆորոսի նկատմամբ, ով 2019ի մայիսից գլխավորում է Պոլսո պատրիարքության ամերիկյան հույն-ուղղափառ արքեպիսկոպոսությունը:

«Անընդունելի է՝ Բարդուղիմեոսն ու Էլպիդոֆորոսը, որոնք չեն կարող արտերկիր մեկնել առանց պրեֆեկտուրայի (Ստամբուլի Ֆաթիհ շրջան) թույլտվության, միջազգային հարթակներում հանդես գան հակաթուրքական հայտարարություններով եւ խոսեն թուրքիայի հանրապետության եւ հյուսիսային Կիպրոսի մեր սիրելի թուրքական հանրապետության մասին։ Այս առնչությամբ ակնկալում եմ քայլեր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից, առաջին հերթին՝ էրդողանից։ Նախ անհրաժեշտ է հիշեցնել այդ մարդկանց, որ նրանք հոգեւորականության ներկայացուցիչներ են։ Պետք է զգուշացնել նրանց հակաթուրքական պահվածքից։ Իսկ եթե նրանք, չնայած այդ նախազգուշացումներին, նույն ոգով շարունակեն իրենց գործունեությունը, ապա երկուսին էլ պետք է զրկել Թուրքիայի քաղաքացիությունից, իսկ Բարդուղիմեոսին հեռացնել նրա պաշտոնից»։

Заместитель главы турецкой оппозиционной партии ATA Эмин Фахир Гюр в интервью РИА Новости выступил с инициативой лишить турецкого гражданства константинопольского патриарха Варфоломея, если он продолжит антитурецкую деятельность. Ту же процедуру политик предлагает и в отношении уроженца Стамбула архиепископа Элпидофора, с мая 2019 года возглавляющего Американскую греко-православную архиепископию Константинопольского патриархата.

Խոսքը հետեւյալի մասին է։ Հունիսին պատրիարքը որպես դիտորդ մասնակցել է Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում Ուկրաինայի հարցով այսպես կոչված «խաղաղության կոնֆերանսին» (Տես 20240621iarex -- Կոստնադնուպոլսի պատրիարք Բարդուղիմոեսը քաշեց Թուրքիայի ԱԳՆ-ին – հոդվածը – ԳՄ): Դրա արդյունքներով ընդունվել է համատեղ կոմյունիկե, որի տակ հայտնաբերվել է Բարդուղիմեոսի՝ որպես «տիեզերական պատրիարքի» ստորագրությունը։ Դա սկանդալ է առաջացրել Թուրքիայում, որտեղ հիշեցրել են՝ թուրքական պրակտիկայում ընդունված է Ֆանարի վարձակալներին անվանել «Ստամբուլի հույն պատրիարքներ»։ Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Լավ կուսակցության» պատգամավոր Քուրշադ Զորլուն ընդգծել է՝ Բարդուղիմեոսը «չի կարող օգտագործել այնպիսի տիտղոս, որը ճանաչված չէ գործող օրենքներով», եւ «սխալներն անուղղելի վնաս կհասցնեն Թուրքիայի պատմական ձեռքբերումներին եւ ինքնիշխանությանը»: Պատգամավորը կոչ է արել Թուրքիայի ԱԳՆ-ին շտապ հաղորդագրությամբ նշել, որ այդ թեման եւս կընդգրկի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում: Մի քանի օր անց Բարդուղիմեոսի ստորագրությունը հանվեց։ Բայց ինտրիգը, կարելի է դատել, պահպանվել եւ շարունակվում է։

Այն սնունցում էր արքեպիսկոպոս Էլպիդոֆորոսը, որին շատերն անվանում են պատրիարքական գահին Բարդուղիմեոսի հնարավոր ժառանգորդ։ Նրա վրա հարձակման պատճառը, հավանաբար, թուրք-ամերիկյան հիերարխի մասնակցությունն էր այս տարի Կիպրոսում հոգեւորականների եւ աշխարհականների կոնգրեսին, որտեղ նա խստորեն դատապարտեց «թուրքական զորքերի կողմից այս ինքնիշխան կղզու պետության մեկ երրորդի ապօրինի գրավումն ու օկուպացիան։ Չենք կարող թույլ տալ, որ աշխարհը մոռանա, եւ մենք թույլ չենք տա, որ աշխարհը մոռանա»: հյուսիսային Կիպրոսի առաջնորդ Էրսին Թաթարը «նյարդայնացնող» եւ «չափազանց սխալ» է անվնել արքեպիսկոպոսի հայտարարույթունները, իսկ թուրքական պարբերականները կասկածի տակ են դրել Էլպիդոֆորոսի՝ Ամերիկայի Արքեպիսկոպոսության առաջնորդ նշանակելու լեգիտիմությունը։ Հուլիսի 20-ին արքեպիսկոպոսը գլխավորել է Սուրբ Նիկոլաս եկեղեցում պատարագը, որտեղ նա կրկնել է՝ «չնայած թուրքական ներխուժման հետեւանքով առաջացած ավերածություններին եւ օտարերկրյա քաղաքացիների ներմուծմանը՝ կղզու հյուսիսային երրորդը բնակեցնելու համար, որը մնում է օկուպացիայի տակ, մենք կգտնենք ժանապարհ՝ Կիպրոս խաղաղություն եւ միասնություն բերելու համար»:

Հաշվի առնելով, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը հրաժարվել է վարել պարենային անվտանգության վերաբերյալ պանելային քննարկումն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ դրան հրավիրվել են Իսրայելի եւ հունական Կիպրոսի ներկայացուցիչներ, Բարդուղիմեոսի եւ Էլպիդոֆորի գործունեությունը սկսեց լուրջ կասկածներ առաջացնել Անկարայի աչքում։ Կոստանդնուպոլսի հիերարխները իրենց քաղաքական խաղն են խաղում կիպրական եւ ուկրաինական ուղղություններով՝ փորձելով օգտագործել արտաքին ուժերը, եւ դա Թուրքիայի համար անընդունելի է։ Առաջին հերթին կապված պատրիարքի եւ արքեպիսկոպոսի ամերիկյան շփումների հետ։ ԱՄՆ-ում ֆանարը փորձում է ձվերը դնել երկու զամբյուղի մեջ՝ դեմոկրատների եւ հանրապետականների, բայց, այնուամենայնիվ, սերտ են կապերը դեմոկրատների հետ: Այսպես, անցյալ տարվա մարտի 29-ին Հունաստանի անկախության պատվին տեղի ունեցած պաշտոնական ընդունելության նախօրեին արքեպիսկոպոսն ու նախագահը «մասնավոր» հանդիպել են Սպիտակ տանը։ Ընդ որում, ըստ Orthodox Times պարբերականի, Բայդենը »Էլպիդոֆորոսին պետական պատիվներով ողջունել է՝ հետեւելով պետությունների ղեկավարների համար ընդունված արձանագրությանը»։

Աթենքի Ptisidiastima պորտալի տվյալներով՝ արքեպիսկոպոսը խնդրել է ամերիկյան աջակցություն «Կոստանդնուպոլսի պատրիարքարանի կրոնական իրավունքների պաշտպանության հարցում», բայց ոչ միայն: Պարբերականի աղբյուրների համաձայն՝ նա նաեւ «հուսադրող է անվանել հունա-թուրքական հարաբերություններում նկատվող կլիմայի փոփոխությունը՝ վստահություն հայտնելով, որ հարաբերությունների այդ ջերմացումը կարող է մեկնարկային կետ դառնալ թուրքական զորքերի դուրսբերման եւ Կիպրոսի անօրինական օկուպացիայի դադարեցման համար»: Մինչ դեմոկրատներն իրենց վստահ էին զգում Սպիտակ տանը, Անկարան ստիպված էր հանդուրժել Պոլսո պատրիարքարանի թուրք քաղաքացիների «ինքնագործունեույթունը»։ Բայց հիմա դեմոկրատական կուսակցության դիրքերը կտրուկ սասանվել են։ Orthodox Times-ը կարծում է՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու հավանականությունը մեծ է: Ինչը, ըստ պորտալի սյունակագիր Մելքիսեդեկի, «կազդի նաեւ Ուղղափառության եւ Ֆանարի վրա»: Շատ վերլուծաբաններ ենթադրում են՝ Թրամփի երկրորդ ժամկետը «կուժեղացնի Մոսկվայի ազդեցությունը միջազգային ասպարեզում, իսկ դա, ամենայն հավանականությամբ, զգալիորեն կուժեղացնի Մոսկվայի պատրիարքարանի միջազգային ազդեցությունը»: Բացի այդ, հնարավոր է «չափազանց հանդուրժողականության կրկնություն» Թրամփի «Թուրքիայի քմահաճույքների» նկատմամբ, ով իր պաշտոնավարման առաջին ժամկետում, ի տարբերություն Բայդենի, սերտ շփման մեջ էր Էրդողանի հետ։

Կարելի է ակնկալել՝ ԱՄՆ-ում քաղաքական իրավիճակի փոփոխությունը եւ այդ գործոնի արտացոլումը համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ ուղղակիորեն կազդի Թուրքիայի եւ Կոստանդնուպոլսի պատրիարքության վրա։ Եվ այդ ժամանակ Անկարան կհիշեցնի պատրիարքին եւ ամերիկյան արքեպիսկոպոսության ղեկավարին թուրքերի համար զգայուն թեմաների վրա օտարերկրացիների հետ խաղալու նրանց փորձերը։

 

Ստանիսլավ Ստրեմիդլովսկի

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի