Փոխարժեքներ
28 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Այս պահին Քննչական կոմիտեի դիմաց են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ՝ սատարելու և իրենց դժգոհությունը հայտնելու՝ արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ։
Նշենք, որ Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անցանձ կողմից խոշտանգման հոդվածով:
Ներկայում Տիգրան Ուլուբաբյանին կանչել են Քննչական կոմիտե՝ երկրորդ անգամ հարցաքննելու, որի արդյունքից էլ պարզ կլինի խոշտանգում իրականացրած ոստիկանների որպիսությունը և նրանց արարքի ոչ իրավաչափ լինելը։
Հիշեցնենք, որ արցախցի Տիգրան Ուլուբաբյանին կանչել էին սկզբում Քննչական կոմիտե, իսկ հետո՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչություն, հարցաքննել՝ մեղադրելով նրան, թե կապ ունի ենթադրյալ հանցագործների հետ: Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել է, որ, փաստացի, արցախցի երիտասարդի նկատմամբ խոշտանգում է տեղի ունեցել։ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նրա նկատմամբ բռնություն են կիրառել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ: