Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.74 |
EUR | ⚊ | € 426.91 |
RUB | ⚊ | ₽ 4.5541 |
GBP | ⚊ | £ 508.83 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Ուզում եմ՝ իմանաք, որ ձեր որոշումը շատ կարևոր է մեզ համար։ Մենք երբեք չենք մոռանա ձեր քաջության մասին, մեր իրավունքները պաշտպանության ժամանակ մեր կողքին կանգնելու համար»,-դիմելով շվեյցարիացի պատգամավորներին՝ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց շնորհակալական հավաքի ժամանակ։
Նա նշեց, որ հիմա Արցախցիների կյանքում պատմության ամենամութ էջն է։
Նա խնդրեց վերին պալատի առաջիկա նիստում ընդունել նման բանաձև, ինչպես դիմեց Շվեյցարիայի կառավարությանը օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում։