Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարզահամերգային համալիրում ընթացող մեծ հավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև նահատակ հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։ Նա կոչ արեց պայքարել վաղվա օրվա համար, լինել պահանջատեր․ «Մեր որդիներին են սպանել, մեր հայրենիքն են հանձնել․ բոլորս պետք է լինենք պայքարի առաջնագծում։ Սրբազան պայքարը պետք է ավարտվի հաղթանակով։ Պետք է հաղթենք, որ ձեր զավակներն ապրեն, որ դուք չզգաք այն ցավը, որ զգում ու զգացել ենք մենք»,- նշեց նա։
«Համոզված եմ, որ էկրանից այն կողմ կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ սուգդ սգա, բայց հավատացե՛ք սուգը սգալու հնարավորությունից էլ են մեզ զրկել։ Մե՛նք պետք է պահաջատեր լինենք, որովհետև մե՛ր որդիներին է սպանել, մեր Հայրենիքն է հանձնել։ Եվ մենք ձեզ հետ, բոլորիդ հետ պետք է լինենք պայքարի առաջնագծում։ Մեզ բաժին հասած ճակատագիրն է՝ պայքարել այնքան, մինչև արդարությունը կհաղթի։ Սրբազան պայքարը սկսվեց Կիրանցից՝ մեր Սրբազան Հոր առաջնորդությամբ, պայքարը սկսվեց նահատակված ծնողների օրհնությամբ ու օրհնությամբ էլ պետք է ավարտվի։ Այո՛, պետք է ավարտվի հաղթանակով։ Եվ ինչպես Սրբազան Հայրն է ասում, Եռագույնը պետք է հաղթի սևին ու սպիտակին»,-ասաց Աստղիկ Գալեյանը՝ շարունակելով խոսքը «Պե՛տք է հաղթենք հանուն նրա, որ ձեր զավակներն ապրեն, պե՛տք է հաղթենք, որ դուք չզգաք այն ցավը, որ զգացել ու զգում ենք մենք։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է զգացել ծնողն իր որդուն երկրորդ կամ երրորդ անգամ վերահուղարկավորելիս։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է զգում անհետ կորածի կինը, զավակը, ինչ է զգում գերու ծնողը, կինը․․․ Պատկերացնո՞ւմ եք Արցախում շիրիմ թողած մարդու վիշտը․․․ Զգալ չեք կարող, բայց պատկերացնել կարող եք։ Եվ եթե այս ցավը՝ մեր ցավը համարենք բոլորինս, համոզված եմ՝ կհաղթենք»։
Մանրամասն՝ տեսանյութում։ ։