|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.14 |
| EUR | ⚊ | € 444.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.9377 |
| GBP | ⚊ | £ 508.59 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում ընթանում է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Դատավորն է՝ Մասիս Մելքոնյանը։
«Ընդհանուր առմամբ, եթե մեկ բառով բնութագրեմ, քաոս է Հայաստանի Հանրապետությունում բոլոր առումներով, երևի աշխարհում չկա այսպիսի մի երկիր, որը կոնկրետ կենտրոնացած լինի հոգևորականների վրա՝ ոտնատակ տալով ամեն մի սրբություն»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց 44–օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։
«Այս իշխանություն կոչվածը ոտնատակ է տալիս անգամ կրոնը։ Այն, ինչ կատարվում է, հոգեբանորեն ազդում է յուրաքանչյուրիս վրա։ Կոնկրետ ես այս հոգեվիճակի մեջ կորցրել եմ իմ որդուն, կորցրել եմ Արցախը և հիմա կորցնում ենք մեր քրիստոնեությունը, մեր կրոնը։ Ամեն դեպքում նորմալ հայի համար սա աննորմալ երևույթ է։ Արդեն չորրորդ հոգևորականն է կալանավորվում, ու ցավոք սրտի պետք է նշեմ որ այս դատավորը այսօր արդեն կալանքի որոշում կկայացնի։ Նրա որոշմամբ կալանքի տակ է նաև իմ ամուսինը»,–ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։