Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն արձագանքել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՄԻՊ ֆեյսբուքյան էջի «ոդիսականը» իրեղեն ապացույց է այն մասին, որ նիկոլական վերնախավի համար Հայրենիքը ոչ թե մեր քաղաքներն ու գյուղերը, մեր լեռներն ու դաշտերը, մեր հողն ու ջուրն են, այլ ֆեյսբուքյան խմբերը, էջերն ու օգտահաշիվները։
Ու գիտե՞ք ինչ։ Ես այդ մարդկանց բուն էությունն էնքան լավ եմ ճանաչում, որ մի գրամ անգամ չզարմացա այդ «անչափահաս» վարքագծից։
Ես այդ մարդկանց բուն էությունը ճանաչում էի նաև 2018-ին, ու խիղճս մի քիչ հանգիստ է, քանի որ ո՛չ մի վայրկյան նրանց չեմ աջակցել։ Հակառակը՝ փորձել եմ մարդկանց աչքերը բացել ինձ հասու բոլոր միջոցներով՝ վտանգավոր ու անվտանգ։
Բայց եղավ այն, ինչ եղավ, ու այս մարդիկ պատրաստ են կատաղի պայքար մղել իրենց «ինքնիշխան» ֆեյսբուքյան էջերի համար, բայց պատրաստ չեն մատը մատին խփել Հայրենիքի գյուղերի ու լեռների համար։
Յուրաքանչյուրի ընտրությունը շատ պարզ է. Ֆեյսբուքչիների՞ կողմից են, թե՞ Հայրենասերների»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել էր. «Ուրեմն իմ պաշտոնավարման ավարտից անմիջապես հետո` այս 2 օրը, որոշ մանրախնդիր մարդիկ երկրի գործադիր իշխանության ղեկավարի աշխատակազմի մակարդակով զբաղված են երկրի համար «կարևորագույն գործով»:
Պարզվում է` Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի էջի գաղտնաբառեր են որոնում. իբր «պետական միջոցներով զարգացրած էջը չի վերադարձվում»:
Նա նաեւ տեղեկացրել էր, որ հենց փետրվարի 24-ին են փոխանցվել թվիթերյան պաշտոնական էջը, ֆեյսբուքյան խմբերը, կփոխանցվի նաև ֆեյսբուքյան գլխավոր պաշտոնական էջը: