|
Փոխարժեքներ
09 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Իրատես» թերթը գրում է. «Արարատի կոկորդիլոսասեր, կոկորդիլոսաբույծ մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է լրատվամիջոցների հետ չշփվել: Նորաշենի գյուղապետին մեծ աղմուկով հեռացնելուց հետո այս մարզպետին, ըստ տեղեկությունների, հրահանգել են քիչ երեւալ ու քիչ խոսել, այլապես լուրջ սխալներն անպակաս են:
Իսկ Արարատի մարզում Գարիկ Սարգսյանից բողոքողների թիվը գնալով ավելանում է: Նա անարգել կարողանում է ամեն տեղ խցկել իր մերձավորներին, իսկ ԽԾԲ-ն միշտ քննադատող այս իշխանության վերնախավն այդ ամենին շատ հանգիստ է վերաբերվում:
Մարզի բնակիչների պնդմամբ, տպավորություն է, թե Գարիկ Սարգսյանի բոլոր գործողությունների առաջ կանաչ լույս են վառել, ու նա, ինչ խելքին փչում, այդպես էլ անում է: Ստացվում է` մարզերի զարգացման որեւէ ծրագիր չներկայացրած այս իշխանությանը շատ էլ համապատասխան կադր է, ինչպես կուզի, մարզը կզարգացնի, մի օր կոկորդիլոս կբուծի, մյուս օրն էլ աղավնու նման օդ կթռցնի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։