կարևոր
2398 դիտում, 1 ամիս առաջ - 2025-03-07 13:01
Հասարակություն

Ավինյան, հայրիկիցդ կհարցնես՝ ապօրինի շինթույլտվություն տրամադրելը համբալությո՞ւն է, թե՞ ոչ․ Զարուհի Փոստանջյան

Այսօր, 2025 թվականի մարտի 7-ին, ժամը` 11:00-ին  Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի է ունեցել բողոք ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի գործողությունների:

Երևանի քաղաքապետարանը ի դեմս քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձ` Տիգրան Ավինյանի 14.11.2024 թվականին, Երևան քաղաք, Արաբկիր վարչական շրջան, Նաիրի Զարյան 11-13 փողոց հասցեում գտնվող նախկինում որպես այգի ծառայող, կանաչ տարածք հանդիսացող հողի վերաբերյալ «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերությանը բազմաբնակարան, բարձարահարկ  շենք կառուցելու համար տրամադրել է թիվ 01150-02-1985-24 շինարարության թույլտվությունը:  Այս փաստաթուղթը տրամադրվել է քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով, որպիսիք` քաղաքաշինական նորմերի խախտումներով շինարարության իրականացումը հանգեցրել է աղետի: Արդեն կա տուժող` դեռահասի աղջկան պատճառվել է մարմնական վնացվածքներ և նրան ծանր վիճակում տեղափոխել են իվանդանոց:

Բողոքի ակցիան կազմակերպել է Զարուհի Փոստանջյանը, նրան են միացել շենքի բնակիչները։

Մանրամասն՝ տեսանյութում