|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Շենքը 99%-ով պատրաստ է, բայց չգիտենք խնդիրը ինչումն է, մեր հիմնական նպատակն է հանդիպել քաղաքապետին և ներկայացնել պահանջը, շինթույլտվություն են տվել, բայց շինավարտի մասին չեն հոգում»,- այս մասին քաղաքապետարանի դիմաց Մամիկոնյանց 42/1 շենքի ապագա բնակիչների կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասել է ակցիայի մասնակիցը։
Հիշեցնենք, որ Մամիկոնյանց 42/1 շենքի ապագա բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց պահանջելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին լսել իրենց և լուծում տալ իրենց խնդրին։ Կառուցապատողը դեռ 2022 թվականի նոյեմբերին շենքը պետք է հանձներ, բայց մինչ այս պահը մարդիկ տան տեր չեն դարձել, ավարտական ակտ չկա։ Մեկ տասնյակից ավելի բնակիչներ ակնկալում են, որ իրենց խնդիրը լայն կլուսաբանվի և Տիգրան Ավինյանը կլսի, ապա վերջապես պատասխան կտա գլխավոր հարցին ինչպե՞ս է ստացվում, որ շինթույլտվություն տալիս են, բայց հետո տեր չեն կանգնում ու քաղաքացիներին թողնում են միայնակ։
Մանրամասն՝ տեսանյութում