կարևոր
1873 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-06 19:50
Հասարակություն

«Եթե հարվածն իմն է՝ տղան կմեռնի…». քաղաքագետը՝ Դավիթ Մանուկյանի արժանավայել պահվածքի մասին

«Եթե հարվածն իմն է՝ տղան կմեռնի…». քաղաքագետը՝ Դավիթ Մանուկյանի արժանավայել պահվածքի մասին

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.

«Ադրբեջանի կողմից պատանդառված Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, չնայած թշնամական փաստացի խոշտանգարանում գտնվելուն, հաստատել է, որ սպա է, ծառայել է հայկական զինված ուժերում, մարտնչել է ադրբեջանական զինված ուժերի դեմ 1990-ականների և 2020 թ․ Արցախյան պատերազմներում։

11-րդ դարում Թաթուլ Վանանդեցի անունով մի իշխան ունեինք, որ թուրքերի դեմ ճակատամարտում վիրավորել էր թշնամու առաջնորդ Տուղրիլ բեկի բարեկամին։ Տուղրիլը խոստանում է, որ եթե տղան ողջ մնա, Թաթուլին ազատ կարձակի, ինչին վերջինս պատասխանում է, որ եթե հարվածն ինքն է հասցրել, ուրեմն տղան կմեռնի…

Սպարապետ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի վկայությունները հիշեցնում են Աստծո խոսքը Պողոս առաքյալի անունով․ «Իսկ ես զոհաբերվելու եմ, և իմ մեկնումի ժամանակը հասել է։ Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը։ Եվ հիմա ինձ է սպասում արդարության պսակը, որը, որպես հատուցում, ինձ պիտի տա Տերը՝ արդար Դատավորը» (Բ Տիմոթեոս 4։6-8)»։