Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Փետրվարի 1-ին Աշտարակ խոշորացված համայնքի 8 ամբուլատորիաների տնօրեններին համայնքապետը տեղեկացրել էր, որ նրանք այլևս չեն կարող պաշտոնավարել որպես տնօրեններ:
Տնօրենները այդ որոշումից հետո դիմել էին «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը իրենց իրավունքների ոտնահարման հարցով:
«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը բազմաթիվ նամակներ ուղարկեց պատկան մարմիններին՝ ՀՀ Կառավարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia, ՀՀ Ազգային Ժողով, սակայմ բոլորը ցուցաբերեցին բացարձակ անտարբերություն, որի արդյունքում Փարպի գյուղում անգամ տնօրեն նշանակվեց մանկապարտեզի մեթոդիստը:
Դիմեցինք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am, որը ոչ իրավաչափ համարեց համայնքապետի որոշումը, սակայն Աշտարակի համայնքապետարանը դա էլ առհամարեց:
Եվ ահա դատարանի որոշմամբ Անվավեր է ճանաչվել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքի ղեկավարի 27.01.2023 թվականի թիվ 51-Ա կարգադրությունը: Հուսով եմ պատկան մարմինները կհարգեն գոնե դատարանի որոշումը, իսկ գերատեսչությունները մի պահ կամաչեն իրենց անտարբեր ու ոչ իրավաչափ վերաբերմունքի համար..........
Հ. Գ. Աշխարհը կմեռնի անտարբերությունից:
Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ