կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-13 11:01
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Գյուղը կմեռնի 10 տարուց

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Գյուղը կմեռնի 10 տարուց

Շիրակի մարզի Ձորաշեն գյուղը /նախկինում` Ձորի Ղարաքիլիսա/ Երեւանից 180 կմ հեռավորության վրա է, մարզկենտրոն Գյումրիից` 60 կմ: Բայց դե, կիլոմետր էլ կա, կիլոմետր էլ: Ամենագնաց մեքենայով այդ կիլոմետրերից 25-ը լավագույն դեպքում հնարավոր է անցնել մեկ ժամում, եթե մեքենան խնայես` մեկուկես ժամում:

Գյուղը հիմնականում ապրում է անասնապահությամբ: Կարտոֆիլ էլ են աճեցնում, բայց ավելի շատ` սեփական կարիքների համար: Ցորեն ու գարի էլ է աճում, բայց գյուղացիները խուսափում են ցանել` ծախսը ավելի շատ է, քան եկամուտը, կարկուտն էլ որ խփեց, վերջ: Գյուղը դատարկվում է: Պաշտոնապես գյուղում ապրում է 64 ընտանիք: Իրականում` 46:

«Գյուղի տներից 18-ի դռները փակ են: Միայն վերջին 4-5 տարում 8 ընտանիք է գնացել: Մեր գյուղից շատ են գնում»,- ասում է գյուղապետ Գառնիկ Սահակյանը:

Իսկ ինչու են գնում, եւ ինչու` հատկապես վերջին 4-5 տարիներին: «Ժողովուրդը ինչ-որ տեղ հլը հույս ունի, որ հեռանկար կա, կրնա գյուղը լավանա, բայց տեսավ, որ հեռանկար չկա էս գյուղերին: Դրա համար էլ ում ձեռքը հնարավորություն կար, գնացին: Ես միշտ ասել եմ, եթե այսպես շարունակվի, եթե կառավարությունը այսպիսի հեռավոր գյուղերի համար առանձին օրենք չմշակի...Ես ժամկետ եմ ասել` մեր գյուղը եթե գոյատեւի, ամենաշատը մի 10 տարի»,- ասում է գյուղապետը: