Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեին այն կարծիքին է, որ Վաշինգտոնի առաջարկած խաղաղության ծրագիրը Իսրայելի և Պաղեստինի միջև (այսպես կոչված, դարի գործարք) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելի շուտ կմեռնի, ըստ Yerkir.am-ի՝ նա նման գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ամերիկյան «դարի գործարքը» Թրամփից ավելի շուտ կմեռնի»:
Չորեքշաբթի օրՆ ունեցած իր ելույթի ընթացքում հոգևոր առաջնորդն ամերիկյան ծրագիրը «հիմար, արատավոր և ձախողմանը դատապարտված» է անվանել:
«Այս մտադրությանը դիմագրավելու համար իսլամական ճակատին հարկավոր է աջակցել պաղեստինցիների խիզախ պայքարին»,- ավելացրել է Խամենեին:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ միասին Վաշինգտոնում հայտարարել էր, այսպես կոչված, դարի գործարքի` պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման պլանի, հիմնական դրույթների մասին, որը հիմնված է երկու պետությունների փոխադարձ ճանաչման վրա: Վաշինգտոնն առաջարկում է արագընթաց տրանսպորտային օղակներով անխզելիորեն կապել Գազայի հատվածից և Հորդանան գետի Արևմտյան ափից բաղկացած Պաղեստինի տարածքը, իսկ որպես արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արևելյան Երուսաղեմի միայն մի մասը (ըստ Նեթանյահուի` խոսքը Երուսաղեմի Աբու-Դիս արվարձանի մասին է): Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը ամբողջ Երուսաղեմը անվանել էր Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» ու հայտարարել էր Միացյալ Նահանգների` հրեական բնակավայրերը որպես Իսրայելական տարածք ճանաչելու մտադրության մասին: