Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.31 |
EUR | ⚊ | € 412.82 |
RUB | ⚊ | ₽ 4.4703 |
GBP | ⚊ | £ 498.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել․
«Անթույլատրելի և խիստ վտանգավոր երևույթ է, երբ իշխանության մոտ գտնվող քաղաքական ուժի ներկայացոիցիչ, ավելին' ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանի միջոցով ադրբեջանցի գրողների գործերը ներմուծվում են հայկական դպրոցական դասագրքեր:
Սա ոչ միայն կրթական դաշտի ապակայունացման փորձ է, այլև ուղղակի սպառնալիք ազգային անվտանգությանը։
Ադրբեջանը տարիներ շարունակ պետական մակարդակով վարել է հայատյացության, պատմության կեղծման և հայկական մշակույթի ոչնչացման քաղաքականություն: Եվ հիմա, նույն այդ երկրի ներկայացուցիչների գրվածքները ներմուծվում են մեր կրթական համակարգ՝ մշակութային ներթափանցման ու գաղափարական դիվերսիայի նպատակով։
Սա բացահայտ ոտնձգություն է հայ ազգային ինքնության ու պատմամշակութային անվտանգության դեմ։
Հայկական դպրոցը պետք է մնա հայեցի դաստիարակության հիմնասյունը, այլ ոչ թե փորձադաշտ՝ ադրբեջանական քարոզչության համար։
Պետք է կանխել և խստագույնս դատապարտել նման կեղծ «մշակութային երկխոսության» ծրագրերը, որոնք սպառնում են մեր ապագա սերունդների ազգային ինքնագիտակցությանը»։