Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրացրեց իր` «Գիրք մնացորդացի» հարցը` նշելով, որ այն շարունակում է մնալ կալանքի տակ` Չարենցի թանգարանում` Չարենցի դստեր պահանջով:
Գրականագետը նշեց, որ օրերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ հրավիրել էին իրեն` գրքի ճակատագրի մասին իմանալու:
«Ւնձ հրավիրել էին բացատրությունների: Եղա UCLA համալսարանի, Ֆրեզնոյի համալսարանի հայագիտական ամբիոններում եւ տեղի գրողների միությունում: Ես էլ ներկայացրի, թե պարզ չէ` ինչու են գիրքս կալանքի տակ պահում, քանի որ նրանք, ովքեր դեմ են արտահայտվում գրքիս տարածմանը, չեն էլ կարդացել այն»,- ասաց նա:
Ըստ Գասպարյանի` գրքում զետեղված են Չարենցի «Նաիրյան դոֆի» շարքն ամբողջությամբ, գործեր, որոնք Չարենցը նվիրել է իր ընկերներին, եւ էրոտիկ բնույթի բանաստեղծություններ: «Չարենցն առողջ տղամարդ էր, դրա համար էլ ազատ էր գրում: Նրա էրոտիկ բանաստեղծությունները փաստում են էն մասին, որ, նա, այո', առողջ տղամարդ է եղել, եւ սուտ են մյուս բոլոր լուրերը: Ի՞նչ է` ամո՞թ է դրանք ներկայացնելը, ինչո՞ւ են արգելում, եթե գիրքը ներկայացնում է Չարենցի զգացմունքները հակառակ սեռի հանդեպ»,- ասաց գրականագետը:
Ըստ նրա` Չարենցի դուստրը, ժառանգը, գնահատելի է, սուրբ մասունք, բայց ժառանգը դեռեւս ծնողը չէ. «Ի՞նչ է նշանակում Չարենցի տանը Չարենցի գիրքը փակել, հիմա որ Չարենցն աչքերը բացեր, կասեր՝ էս ի՞նչ եք անում»:
Գասպարյանը տեղեկացրեց նաեւ, որ օրերս լույս են տեսել Չարենցի ստեղծագործությունները` Միրոն Նեստերչուկի ուկրաիներեն թարգանությամբ: Ըստ նրա` գիրքը Չարենցի գործերի ընտրանին է, իսկ ստեղծագործությունների ընտրությունը կատարել է թարգմանիչը: