Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն օրենքի նախագծի քննարկման ժամանակ նկատեց, որ ՀՀ նախագահի աշխատավարձը կդառնա 1,32 մլն դրամ՝ ներկայիս 436,5 հազ. դրամի փոխարեն։ ԱԺ նախագահի, վարչապետի աշխատավարձերը կբարձրանան 3,2 անգամ՝ մինչև 1,19 մլն դրամ (հարկերը ներառյալ)։
«Դուք կարծո՞ւմ եք` ՀՀ գործերն այնքան լավ են, որ պատասխանատու մարդիկ աշխատավարձերի այսպիսի բարձացում են վաստակել: Ի՞նչ է մտածում գործատուն, համարում է` իրավունք եւ հնարավորություն կա՞ նման որոշում կայացնել»,- դիմելով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին, հետաքրրքվեց ՀԱԿ պատգամավորը:
Նա նկատեց, որ պատգամավորը (նկատի ունի Սամվել Ֆարմանյանին) խոսում է մեծամասնական ընտրակարգով պատգամավորների աշխատավարձի բարձացման մասին, բայց չի շեշտում, որ նրանցից շատերը նիստերին շատ հազվադեպ են երեւում, իսկ գալուց էլ` կոճակ սեղմելու են ներկայանում:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարացադրմանը, Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ ժողովրդի կամքն արտահայտվում է ԱԺ-ի որոշումներով. ԱԺ-ն կորոշի` ընդունել օրենքի նախագիծը, թե` ոչ, որն էլ ենթադրում է նման բարձացումներ: Նա հիշեցրեց, որ աշխատավարձերը տարբեր թվականներին բարձրացել են, որոշ պաշտոնյաների աշխատավարձեր սառեցվել են` դրանով իսկ մեծացնոլով կոռուպցիան ռիսկերը:
«Պետք չէ քննարկել, թե ումն ինչքան է բարձարցվում, պետք է քննարկել` տրամաբանակա՞ն է այդ բարձարցումը, թե՞ ոչ»,-նշեց նախարարը եւ եւս մեկ անգամ կրկնեց, որ «ժողովրդի կամարտահայտությունը պետք է արտահայտվի ԱԺ-ում»:
«Լավ էր գոնե վերջում ասացիք, որ պետք է արտահայտվի...»,-նախարարին հեգնեց Փաշինյանը:
Նա նաեւ ասաց, որ մեկ ժամ առաջ ԱԺ-ն ընդունեց գործազուրկներին 18 հազար դրամից զրկելու օրենքի նախագիծը, իսկ հիմա «լուրջ դեմքով նստած քննարկում են նախագահի եւ մյուսների աշխատավարձը բարձրացնելու հարցը, եւ եթե այդ հարցի քննարկման ժամանակ դահլիճում 18 պատգամավոր էր, հիմա դահլիճը բազմամարդ է»: