|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Գյումրիի «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ղեկավար Լուսինեն Անանյանն ահազանգում է.
«Վարդան Ղուկասյանը, ով պահվում է (Երևանի <Կենտրոն> քրեակատարողական հիմնարկում), գտնվում է անտանելի և անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա առողջությանը և կյանքի իրավունքին։
Հիմնավոր հիմքեր կան կարծելու, որ խախտվել են ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որոնք արգելում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը։
Հաշվի առնելով, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատթարացել է և առկա է կյանքի ու առողջության վտանգ,
պահանջում եմ՝
1․Անմիջապես հրավիրել դատական հրատապ նիստ,
2․Ներկայացնել և ուսումնասիրել Վարդան Ղուկասյանի խցի պայմանները,
3․Պարտավորեցնել համապատասխան մարմիններին՝ ապահովելու Ղուկասյանի համար մարդկային և առողջական պահանջներին համապատասխան պայմաններ»։