կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-24 15:56
Հասարակություն

Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանը մտադիր է ապրիլի 24-ին չեղարկել դպրոցական դասերը

Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանը մտադիր է ապրիլի 24-ին չեղարկել դպրոցական դասերը

Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանը (LAUSD), որը երկրում գործող երկրորդ խոշորագույն հանրակրթական դպրոցական համակարգն է, մտադիր է հատուկ հիշատակի կարգ սահմանել Հայոց ցեղասպանության տարելիցներին: Այդ նպատակով կառույցի խորհուրդը մտադիր է ապրիլի 24-ը ճանաչել որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր և այդ օրը փակել Լոս Անջելեսի հանրակրթական դպրոցները:

LAUSD-ի խորհրդի անդամ Քելի Գոնեսի առաջարկով նախատեսվում է 2021-2022 թվականների ուսումնական տարվանից սկսած ապրիլի 24-ին չեղարկել դասերը Լոս Անջելեսի հանրակրթական դպրոցներում:

Գոնեսի առաջարկում նշվում է նաև, որ ապրիլի 24-ին, որը պատմական օր է հայ աշակերտների ու նրանց ընտանիքների համար, սովորաբար դպրոցներում դասերից բացակայության մակարդակը բարձր է, քանի որ շատերն իրենց ընտանիքների հետ մասնակցում են Հայոց ցեղասպանությանը նվիրված երթերի ու այլ միջոցառումների: Առաջարկը նաև կոչ է անում LAUSD-ին հետևել, որպեսզի դպրոցներում ուսուցիչները Հայոց ցեղասպանության մասին ճիշտ դասավանդեն:

LAUSD-ի խորհուրդը հավանություն է տվել առաջարկին և դիմել է խորհրդի ղեկավարին՝ այն կյանքի կոչելու ծրագիր մշակելու համար: