կարևոր
481 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-02 11:28
Հասարակություն

Նրանց վոյաժը կտևի շուրջ 6 օր ու հաստատ ոչ հասարակ ու էժան հյուրանոցում․ Ռոբերտ Մարկարյան

Նրանց վոյաժը կտևի շուրջ 6 օր ու հաստատ ոչ հասարակ ու էժան հյուրանոցում․ Ռոբերտ Մարկարյան

Ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանը գրում է

«Նիկոլն ու աննան թռել են Վաշինգտոն:

Նրանք Վաշինգտոն կհասնեն տեղական ժամանակով շաբաթ գիշեր, մինչդեռ Վաշինգտոնում նիկոլի առաջին պաշտոնական ծրագիրը լինելու է երկուշաբթի օրը, երբ փակ ձևաչափով պիտի հանդիպի այսպես կոչված «Ամերիկայի հայկական համայնք»-ի հետ:

Այնուհետև նիկոլը պիտի մասնակցի երեքշաբթի ու չորեքշաբթի օրը նախատեսված Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, իսկ արդեն հինգշաբթի փետրվարի 6-ի առավոտյան Կոնգրեսի կողմից կազմակերպվող «նախաճաշին»:

Ասածս ինչ է: նիկոլը լավագույն դեպքում կվերադառնա հինգշաբթի օրը: Այսինքն նրանց վաշինգտոն վոյաժը կտևի շուրջ 6 օր ու հաստատ ոչ հասարակ ու էժան հյուրանոցում:

Հիմա հաշվեք նիկոլն ու աննան Հայաստանի հպարտ քաղաքացու հարկերի հաշվին քանի օր են զբոսնելու ԱՄՆ-ում: Դրան միացրեք երկուսին առանձին կերպով սպասարկող ՊՊԾ աշխատակիցներին, անձնական քարտուղարներին ու աննայի անձնական վարսահարդարին:

Ավելի ծիծաղելին այն է, որ իրենց հպարտ քվեարկողներին խաբելու ու իբր համեստ ու պետության հաշվին չապրողի տպավորություն գործելու համար նրանք Վաշինգտոն են թռել ոչ թե կառավարական ինքնաթիռով, այլ ինչպեսնկատելի է աննայի հրապարակած նկարում սովորական թռիչքով»: