Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Իրավաբան, ՀՅԴ անդամ Ռոբերտ Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«1993 թվականի օգոստոսի 20-ին Օլսոյում ավարտված գաղտնի բանակցությունների արդյունքում նույն տարվա սեպտեմբերին 13-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի միջնորդությամբ Իսրայելի վարչապետ Իսակ Ռաբինի և ՊԱԿ-ի առաջնորդ Յասեր Արաֆաթի ներկայությամբ ստորագրվեց Օսլոյի համաձայնագիրը, որը պիտի կարգավորեր արաբա-պաղեստինյան հակամարտությունը:
Դա Պաղեստինի ու Իսրայելի միջև առաջին պաշտոնական համաձայնագիրն էր: Գործելու էր 5 տարի, որից հետո պիտի փոխարինվեր մշտական համաձյանագրով: Պիտի որոշվեր Երուսաղեմի պատկանելիության, պաղեստինցի տարհանվածների ու իսրայելյան քաղաքավանների ճակատագիրը, պիտի կարգավորվեին անվտանգության հետ կապված հարցերն ու նաև պիտի կատարվեր սահմանագծում ու սահմանազատում:
Բոլորին թվում էր, թե այդ համաձյանագրով խաղաղության դարաշրջան է բացվելու Միջին Արևելքում: Հավանաբար հենց այդ պատճառով էլ հաջորդ տարի՝ 1994 թվականին, այդ համաձյանագրի ստորագրման պատճառով Խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնվեց Յասեր Արաֆաթին, Իսակ Ռաբինին ու Շիմոն Փերեզին:
Այսօր այդ համաձայնագրի ստորագրումից 30 տարի անց ոչ միայն դրա պահանջներից ոչ մեկն իրականություն չի դարձել ու դրա արդյունքում Միջին Արևելքում խաղաղության դարաշրջան չի բացվել, այլ տարածաշրջանում իրավիճակն ավելի է սրվել:
Ասածս ինչ է: Բիլ Քլինթոնի պես Միշելը, Մակրոնն ու Շուլցը էլ սխալվում են այն հարցում, թե մի մարդու ստորագրությամբ կարելի է լուծել ժողովուրդների պատմության, արժանապատվության ու իդեալների հետ կապված նման խորությամբ հարցեր:
Մինչև այն ժամանակ, երբ աշխարհի երեսին ապրում է մի արցախցի, մի հայ ում հիշողության մեջ վառ է մնում Արցախի 30-ամյա անկախությունը Նիկոլի ստորագրությամբ Արցախի հարցը չի կարելի լուծված համարել:
Հետևաբար նույնիսկ խաղաղության ենթադրյալ փաստաթղթի ստորագրումից հետո Արցախը ոսկոր է դառնալու ու մնալու է ոչ միայն Եվրոպայի, այլ ողջ միջազգային հանրության կոկորդում»: