Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.63 |
EUR | ⚊ | € 412.31 |
RUB | ⚊ | ₽ 3.58 |
GBP | ⚊ | £ 494.04 |
GEL | ⚊ | ₾ 142.93 |
168.am-ը գրում է. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-30-ը գործուղվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք։
Այս նպատակով Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 22-ին «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ի հետ կնքել է ծառայությունների ձեռքբերման հերթական մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիրը։ Պայմանագրի գին է նշվել 12 միլիոն 465.000 դրամը։
Գումարի շրջանակում, ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգում հանրայնացված պայմանագրի, Երևան-Դոհա-Լոս Անջելես-Դոհա-Երևան 9 տոմս է ձեռք բերվել, որոնցից 8-ը՝ էկոնոմ դասի, 1-ը՝ բիզնես։ էկոնոմ դասի 8 տոմսերից 7-ի դեպքում 1 տոմսի արժեքը հաշվարկվել է 585.000 դրամ, 1-ինը՝ 720.000 դրամ, իսկ բիզնես դասի տոմսի արժեքը՝ 7 միլիոն 650.000 դրամ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տիգրան Ավինյանը, Կենտրոնի թաղապետը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք մեկնելու են Լոս Անջելես։
168․am-ը ծառայությունները մատուցած ընկերությանը՝ «Լաքշերի վոյաժ»-ին, առանձին հրապարակմամբ ավելի վաղ անդրադարձել էր, նշելով, որ 2012 թվականին գրանցված այս ընկերության ակտիվությունը պետգնումներում նկատելի է 2023 թվականից։
Ըստ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի՝ ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 2015 թվականից պատկանում է Լիանա Դավիդյանին, տնօրենը նրա քույրն է՝ Աննա Դավիդյանը։
armeps համակարգի համաձայն՝ 2023 թվականից մինչև 2024 թվականի նոյեմբերը ներառյալ՝ ՍՊԸ-ի հետ կնքվել է 10 պայմանագիր, որոնցից 7-ը՝ ոչ մրցակցային մեկ անձից գնման եղանակով, 2-ը՝ դրամաշնորհի, և միայն 1-ը՝ էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով։
Հիմնական պատվիրատու պետական գերատեսչությունը Երևանի քաղաքապետարանն է՝ 7 պայմանագրով, 2 պայմանագիր կնքել է Էկոնոմիկայի նախարարությունը, և ևս 1-ը՝ վարչապետի աշխատակազմը։