կարևոր
4501 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-03 17:09
Քաղաքական

Ալենը չիմանալո՞վ խայտառակել է Նիկոլին, իշխանությանն ու Դոգին՝ մեկտեղ․ Ռոբերտ Մարկարյան

Ալենը չիմանալո՞վ խայտառակել է Նիկոլին, իշխանությանն ու Դոգին՝ մեկտեղ․ Ռոբերտ Մարկարյան

Իրավաբան, ՀՅԴ անդամ Ռոբերտ Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ալենից առաջ երեկ գիշեր դոգ կոչվածն էր տեղեկացրել աշոտիկի ծեծվելու մասին:

Միևնույն ժամանակ ՀՀ Ոստիկանությանն այդ մասին որևէ հաղորդում չի ներկայացվել:

Այս երկու փաստերն իրար կողքի դնելով կարելի է ենթադրել մի քանի տարբերակներ:

Ա. ալենն ու դոգը սուտ են ասում և որևէ հարձակում չի եղել աշոտիկի վրա:

Սրանից կարելի է երկու հետևություն անել:

1) ալենը դոգի հաճախորդներից է ու տարածում է նրա ստերը:

2) դոգն ու ալենը սնվում են իշխանական ֆեյքերի նույն աղբյուրից:

Բ. ալենն ու դոգը չեն ստում ու իրապես ծեծել են աշոտիկին։

Եթե այս տարբերակն է ճիշտ, պիտի հարց տալ, այն դեպքում երբ միջադեպը կարող էր մեծապես շահագործվել իշխանական քարոզչամեքենայի կողմից ինչո՞ւ դեպքի մասին հաղորդում չի ներկայացվել, կամ ներկայացվելու դեպքում ՀՀ Ոստիկանությունը դա թաքցնում է:

Հարցի համար ես ունեմ մի պատասխան միայն:

աշոտիկի վրա հարձակումը եղել է ոչ թե հոր դավաճանության պատճառով, այլ ինչ-որ այնպիսի իրավիճակում, վայրում կամ պատճառով, որ դա թաքցնելը շատ ավելի նպաստավոր է եղել քան քարոզչական չարաշահումը:

Հետաքրքիրն այն է, որ այս տարբերակներից ո՞րն էլ, որ ճիշտ լինի մեզ հանգեցնում է մեկ եզրակացության:

ալենը մեկտեղ բացահայտել ու խայտառակել է նիկոլին, իշխանությանն ու դոգին:

Իսկ դա մտածվա՞ծ է արել, թե՝ ոչ, արդեն մեկ այլ հարց է»: