|
Փոխարժեքներ
21 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.86 |
| EUR | ⚊ | € 426.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1746 |
| GBP | ⚊ | £ 493.85 |
| GEL | ⚊ | ₾ 137.65 |
«Մենք սխալներ չանենք ընտրարշավի ժամանակ, դուք էլ հանկարծ սխալ չանեք քվեարկելու ժամանակ։ Այսքան կեղտոտ քարոզարշավ ես չեմ հիշում. շատ բան եմ տեսել, նաև իմ կյանքի փորձով Հայաստանում այսպիսի քարոզարշավ չեմ տեսել։ Չեմ տեսել, և այսպես է մեկ պատճառով՝ ունենք անպատասխանատու իշխանություն: Իրենց թվում է, թե քարոզարշավի ժամանակ իրենք իշխանություն չեն։ Ես այդպես եմ ենթադրում: Բայց կապ չունի՝ դու արձակուրդո՞ւմ ես, արձակուրդում չե՞ս, քարոզարշա՞վ է, քարոզարշավ չէ՞. իշխանությունը որոշակի ստանդարտներ պետք է պահի: Իսկ իշխանությունն ինքը այս քարոզարշավին հաղորդում է ամենից կեղտոտ բնույթը»,- այս մասին Ապարանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։