|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բաթումի «Հիլթոն» հյուրանոցում պաշտպանության և անվտանգության խնդիրներին վերաբերող խորհրդաժողովից առաջ տարհանման ազդանշան է միացել: Մասնակիցները լքել են խորհրդակցությունների դահլիճը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է aliq.ge-ն:
Ավելի ուշ «Հիլթոն» հյուրանոցի վարչակազմը հայտնել է, որ ահազանգը խոհանոցի ծխի պատճառով է եղել, իսկ ներսում մնալն ավելի անվտանգ է:
Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովի բացումը նախատեսվում էր Բաթումում այսօր՝ ժամը 10:00-ին: Միջոցառմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, դաշինքի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄՆ կոնգրեսականներ:
Խորհրդաժողովին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։