Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Եվրոպական շատ երկրների ներկայացուցիչներ հաճույքով ադրբեջանական գազ են գնում և Ադրբեջանում անպատժելիության զգացում սերմանում՝ դրանով իսկ խրախուսելով նրա արհամարհական պահվածքն Արևմուտքի հետ հարաբերություններում։ ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան« խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
«Ժամանակն է հստակ գիտակցել Իլհամ Ալիևի հետ ցանկացած խաղաղ գործընթացի պատրանքային լինելը, քանի դեռ միջազգային հանրությունը տարածաշրջանում չի զորացրել արդար և կայուն խաղաղության հիմքերը»,- հավելել է պատգամավորը։
Այս համատեքստում նաև խոսել է Ադրբեջանի ագրեսիվ նկրտումների մասին։
«Ազգայնամոլությունը և այլատյացությունը շարունակում են ադրբեջանական ավտորիտար իշխանությունների գործողությունների շարժիչ ուժը լինել նաև այսօր։ Ալիևները կարծում են, որ ադրբեջանական ազգային պետություն կառուցելու պատմական առաքելություն են իրականացնում, և իշխող դինաստիայի ստեղծումն այս գործընթացի անբաժան մասն է։ Հայաստանի հետ պաշտոնական խաղաղությունը կարող է խոչընդոտել այդ ջանքերը` վերացնելով բռնապետության ներքո ներքին մոբիլիզացիայի հիմնական գործոնը: Դինաստիային բնորոշ նկրտումներն Ալիևին և նրա թյուրք դաշնակիցներին մղում են դեպի նոր զավթողական պլաններ, ներառյալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանով, ինչպես նաև՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասին հիմնական պատումը՝ որպես այդ զավթողականության հիմք»,– նշել է Գևորգյանը:
Պատգամավորի կարծիքով` ԵԽԽՎ-ն պետք է շատ հստակ գիտակցի, որ դրանք հայկական տարածքների հետագա բռնազավթման շատ կոնկրետ ռազմավարական ծրագրեր են։