կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-18 13:03
Հասարակություն

Ֆրանսիական պրոտեկցիային տուրք տալով մենք անվստահություն ենք սերմանում Ռուսաստանի հետ հարաբերություններում. Է. Երիցյան

Ֆրանսիական պրոտեկցիային տուրք տալով մենք անվստահություն ենք սերմանում Ռուսաստանի հետ հարաբերություններում. Է. Երիցյան

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը գրում է.

«Ֆրանսիական պրոտեկցիային տուրք տալով մենք անվստահություն ենք սերմանում Ռուսաստանի հետ հարաբերություններում։
 
Մակրոնին ուղղված ռեվերանսները կամ ռուսների մոտ խանդ առաջացնելը լավագույն ճանապարհը չէ ռազմավարական գործընկերոջ հետ հայտարարի գալու համար։
 
Նախ, Մակրոնի վայրքագծում PR-ը և թուրքերի հետ անձնական հաշիվները ավելի մեծ մոտիվացիա են։
 
Ֆրանսիական դանակը թղթյա է։ Ֆրանսիան այն երկիրը չէ, որ անվտանգություն երաշխավորի մեր համար։
 
Ալիևը զինադադարին համաձայնել է զուտ իր երկրում անկախության օրը լիարժեք PR-ի, Գյանջայից հետո ՄԱԿ-ի ԱԽ նիստում Գյանջայի հարվածները 100% իր օգտին ներկայացնելու համար (ՄԳԻՄՈ-ն ու տարիների դիավանագիտական փորձն իրենն ասում է)։
 
Այնպես որ, ոչ թե Մակրոնն է այդքան մաչո, այլ թուրք-ազերի դիվանագիտությունն է խորամանկ։
 
Հրադադարների 2 պայմանավորվածությունների դեպքում էլ դիվանագիտական առումով ազերներն ավելին են շահել, քան մենք։
 
Դիվանագիտական զարգացումներից տիաճ հոտ է գալիս»։