կարևոր
6913 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 20:38
Աշխարհ

Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը. «Գեղարդ»

Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը. «Գեղարդ»

«Ադրբեջանի հասարակության շրջանում լայն արձագանք է ստացել 17-ամյա Էլգուն Իբրահիմովի մահը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ երիտասարդը տեսանկարել է, թե ինչպես են ոստիկանները թմրանյութ տեղափոխում։ Ըստ ընդդիմադիր բլոգեր Մանաֆ Ջալիզադեի՝ ոստիկանները նկատել են երիտասարդին, հետապնդել են նրան, ծեծել, հանել են աչքերը։ Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով ոստիկանները 17-ամյա Էլգունին հանրակացարանի 5-րդ հարկի պատշգամբից դուրս են նետել՝ տեղի ունեցածը ներկայացնելով որպես ինքնասպանություն»։ Այս մասին ասվում  «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հրապարակած հոդվածում։

«Տղայի հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը՝ պնդելով, որ նա ծեծված է եղել, գլուխը՝ կոտրված։ Դեպքից շաբաթներ անց՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, Ներքին գործերի նախարարությունն ու Պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ բացառելով սպանության վարկածը։ Վերջիններիս պնդմամբ՝ Իբրահիմովի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, երիտասարդը մահացել է հիվանդանոցում՝ իբր բարձրությունից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից։

Մինչ ուժային կառույցների կողմից պաշտոնական հայտարարություն տարածելը՝ Գյանջայի հիվանդանոցը հայտնել էր, որ տղան իրենց մոտ տեղափոխվել է ծեծված վիճակում՝ գանգուղեղային փակ տրավմայով, որովայնի և մարմնի տարբեր հատվածների վնասվածքներով։