կարևոր
4315 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-24 12:15
Քաղաքական

Վրաստանն ու Հայաստանը պատմության խաչմերուկում. Թուրքիան «պանկովկասյան ռուսատյացություն» է սերմանում

Վրաստանն ու Հայաստանը պատմության խաչմերուկում. Թուրքիան «պանկովկասյան ռուսատյացություն» է սերմանում

Քաղաքական գործընթացների տեսանկյունից Անդրկովկասի «ամենաթեժ» երկրները շարունակում են մնալ Վրաստանն ու Հայաստանը: Երկու հարեւան երկրներ, որոնք դարերի ընթացքում սերտ կապեր ունեն, որոշակի հանգամանքներում կարող են փոխել ողջ տարածաշրջանը ինչպես լավ, այնպես էլ վատ ուղղություններով:

Նորագույն պատմության մեջ երկու երկրներն էլ հասցրել են բախվել ընդհանուր խնդրի հետ, որը նրանցից յուրաքանչյուրին հասցրել է աղետի։ Այս խնդիրը կոչվում է «գունավոր հեղափոխություն»։ Վրաստանում գունավոր հեղափոխությունը, որի ժամանակ իշխանության եկավ Միխեիլ Սաակաշվիլին, տեղի ունեցավ 2003 թ-ին: Հայաստանն էլ դրան բախվեց 2018-ին, երբ ղեկին կանգնեց ներկայիս վարչապետը։ Նման էին այս երկու քաղաքական գործիչների իշխանույթան գալու հետեւանքները։ Ռուս խաղաղապահներին սպանած եւ Հարավային օսերի նկատմամբ էթնիկ զտումներ իրականացրած Սաակաշվիլիի մեղքով Վրաստանը կորցրեց Աբխազիան եւ Հարավային Օսիան, որոնց անկախությունը ճանաչեց Ռուսաստանը: Հայկական դեպքում փաշինյանականների ջանքերով չճանաչված հայկական Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 2020-2023 թթ.ռազմաքաղաքական դիմակայությունից հետո անցել է պաշտոնական Բաքվի լիակատար վերահսկողության տակ: Բացի այդ, «թավշյա» իշխանությունների անգործության պատճառով 2021 թ-ի մայիսի 12-ից Ադրբեջանը սկսեց զբաղեցնել բուն Հայաստանի Հանրապետության տարածքները:

Չի կարելի չնշել եւս մեկ կարեւոր ասպեկտ. որպես կանոն, Վրաստանում Ռուսաստանի ամենառազմատենչ ատողները թուրքաֆիլներն են, որոնք աջակցել են Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունում: Սիրելով խոսել Վրաստանի հնամենիության եւ Աբխազիան ու Հարավային Օսիան ուժային մեթոդով վերադարձնելու ցանկության մասին՝ մարդկանց այս կատեգորիան չի նկատվեց պատմական Տաո-Կլարջեթի շրջանի հողերի այն մասը վերադարձնելու ցանկության մեջ, որն այժմ գտնվում է Թուրքիայի կազմում: Այսինքն` նրանց ազգայնական պաթոսն ուղղված է բացառապես Ռուսաստանի դեմ։ Իսկ Հայաստանում փաշինյանականները շարունակում են մնալ իշխանության ղեկին` Արեւմուտքի աջակցությամբ պայքար մղելով Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող «Տավուշը հանուն հայրենիքի» (առաջնորդ` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) շարժման դեմ: Դա ուղեկցվում է Ռուսաստանի նկատմամբ առճակատման կուրսի շարունակութայմբ եւ փաշինյանականների ցուցադրական շփումներով ուզուրպատոր Զելենսկու եւ նրա հանցակիցների հետ, ինչը ցայտուն տարբերվում է Կոբախիձեի քաղաքականությունից: Քարոզելով Հայաստանի հաշտեցումն ու կապիտուլյացիան թուրք-ադրբեջանական տանդեմին՝ փաշինյանականները պայքարում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Ամենաթարմ օրինակը մայիսի 21-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` եկեղեցուն հարկեր չվճարելու մեջ մեղադրելու փորձն է: Սակայն սա միայն դրա կառավարության ծրագրի մի մասն է: Ավելի խորը իմաստների մասին դեռ մայիսի 6-ին մտորեց քպ պատգամավոր գագիկ մելքոնյանը․ Ոչ մի բան էլ չի լինի. Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան (news.am) «Եթե մի բան անլուրջ է, ո՞նց լուրջ վերաբերվես: Եթե մարդիկ ուզում են երկիրը տանեն կործանման, դրա լրջությունը ո՞րն է: Գնացին Տավուշում հավաքվեցին, ի՞նչ արեցին: Այսինքն, եթե այնտեղ պատերազմ լիներ, էլի էս ձեւով փախչելու էին ու էլի մնար մեր ժողովրդի ուսին այդ պատերազմը: Այո, մենք պետք է  լրջանանք, վերջապես, մենք երկիր կորցնելու վտանգ ունենք, մենք դրանից պետք է վախենանք: Այո, իրենք որպես 5-րդ շարասյուն, օգտագործվում են մի երրորդ պետության՝ Ռուսաստանի կողմից, որ Հայաստանը քաշեն պատերազմի մեջ։ Բագրատ Սբազանը Ռուսաստանի լավագույն գործակալներից մեկն է, եւ բազմաթիվ այլ հոգեւորականներ նույնպես:Ռուսաստանը միշտ Հայաստանում ունեցել է գործակալներ, որոնք մինչեւ հիմա էլ գործել են: Եկեղեցին եղել է ԿԳԲ-ին կցված: Արտասահմանում մեր եկեղեցականների կեսից ավելին եղել են ԿԳԲ-ի գործակալներ: Դա իրենք են ասում, մենակ մենք չենք ասում»։

Իհարկե, Մելքոնյանը նախկինում էլ հայտնի էր որպես թավշյա թուրքոֆիլ եւ Ռուսաստանի ոչ պակաս թավշյա թշնամի, բայց այս անգամ նույնիսկ ինքն իրեն գերազանցեց: Նրա այլասերված տրամաբանությամբ` Հայաստանի տարածքն Ադրբեջանին հանձնող փաշինյանականներն են, որ հանդես են գալիս հայոց պետականության պաշտպանների դերում: Շատ բանի մասին է խոսում նաեւ «պատերազմի մեջ ներքշվելու» մասին ակնարկը։ Ստացվում է՝ անվտանգության համակարգը քանդող փաշինյանականները փորձում էին Ռուսաստանին ներքաշել պատերազմի մեջ 2022ի սեպտեմբերին, երբ տեղի ունեցավ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքի վրա: Իսկ փաշինյանական կառավարության արտաքին քաղաքականության էությունը միայն Ադրբեջանին տարածքներ հանձնելն ու Հայաստանից ռուսական ազդեցությունը դուրս մղելն է, ընդ որում` այս երկու գործընթացները սերտորեն միահյուսված են իրար: Ընդ որում, փաշինյանականների տրամաբանությամբ, եթե չլիներ Ռուսաստանը, ապա Հայաստանը հիանալի կգոյատեւեր Բաքվի եւ Անկարայի հետ (թեեւ իրականում դա կյանք կլիներ թուրք-ադրբեջանական լծի տակ): Պետք է ասել, որ այս թեզը բնորոշ է... թուրք-ադրբեջանական քարոզչությանը, ըստ որի մինչեւ Ռուսատանի Անդրկովկաս մուտքը կար ազգային իդիլիա (Իրան-թուրքական պատերազմների, քրիստոնյաներին ստրկացնելու, վրացի եւ հայ տղաների որպես ենիչերիներ ընտության մասին նրանք նախընտրում են չխոսել):

Իսկ հայկական եկեղեցու վրա հարձակումներն այն պատրվակով, թե իբր այն կապված է եղել ԿԳԲ-ի եւ Ռուսաստանի հետ, խոսում են փաշինյանականների կողմից Արեւմտյան մեթոդիկայի իրականացման մասին: Երբ սառը պատերազմի տարիներին անհրաժեշտ էր ջախջախել Խորհրդային Միությունը, Արեւմուտքում դեմ էին պետակն աթեիզմին եւ դավանանքների սահմանափակումներին: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց եւ պետք էր լիբերալ ժողովրդավարույոթւն կառուցել, ապա նույն Արեւմուտքի մատուցմամբ նրա գործակալությունն Արեւելյան Եվրոպայում եւ հետխորհրդային տարածքում սկսեց գաղափարական հարձակում եկեղեցու վրա: Հայաստանն այս դեպքում բացառություն չէր։ Իսկ այն, որ թուրք-ադրբեջանական տանդեմի առջեւ կապիտուլյացիա չցանկացող հայկական եկեղեցին փաշինյանականների կողմից մեղադրվում է Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ, միայն ավելորդ անգամ խոսում է այն մասին, որ Հայաստանում ռուսատյացության սերմանումը ձեռք ձեռքի տված է թրքամոլության քարոզչության հետ, թեեւ Ղարաբաղը հայերից հետ է վերցրել Ադրբեջանը` փաշինյանական կառավարության լիակատար Չդիմադրությամբ:

Փաստորեն փաշինյանականները Հայաստանում ներդնում են թուրք ստրատեգների կողմից վաղուց հորինված պանկովկասյան ռուսատյացության գաղափարախոսությունը, ըստ որի Հյուսիսային Կովկասի եւ Անդրկովկասի բոլոր ժողովուրդները պետք է գործեն ռուսների դեմ՝ «անկախ» պետություններ ստեղծելու՝ Թուրքիայի հովանու ներքո։ Հայության նկատմամբ այս գաղափարախոսույթունը ենթադրում է կապիտուլյացիա թուրք-ադրբեջանական տանդեմի առջեւ` տարածքների հանձնումով եւ Ռուսաստանի հետ առճակատման մեջ ներգրավվելով: Դեռեւս 1914 թ-ին երիտթուրքերը անհաջող փորձում էին իրենց կողմը գրավել արեւմտահայերին, որպեսզի նրանց օգնությամբ հակառուսական ապստամբություն բարձրացնեն Անդրկովկասում: Հայտնի է՝ երիտթուրքերը մեկ տարի անց կազմակերպեցին Հայոց ցեղասպանությունը…

Պատմությունն ավելի հաճախ մարդկանց ոչինչ չի սովորեցնում։ Հակառակ դեպքում Հայաստանում կգիտակցեին նրա անվտանգության համար Ռուսաստանից հեռու մնալու կործանարար լինելը։ Ոչ թե ինչ-որ մեկը, այլ հենց ինքը` Հայաստանում մեծարված Սողոմոն Թեհլերյանը, իր հուշերում փախնցում է Անդրկովկասի պատկերը 1917 թ-ի հոկտեմբերից հետո:

«Վրացիները ձգտում էին անկախության, իսկ թաթարները (ադրբեջանցիները.- Պ.Մ.) թուրքերի կողմից էին: Հատկապես մտահոգիչ էր Կովկասում թաթարական լուրջ անկարգությունների մասին տեղեկությունները։ Կովկասի մահմեդականները պատրաստվում էին գրկաբաց դիմավորել թուրքական զորքերին: Հին ռեժիմի տարիներին զսպված թրքապաշտությունն (կայսր Նիկոլաս II-ի օրոք- Պ. Մ.) այժմ ձեռք է բերել համընդհանուր բնույթ: Համատարած սկսվեցին մահմեդական շարժումները՝ ընդլայնելով ու խորացնելով երկրում տիրող քաոսը։ Շարժումները ղեկավարում էին թուրք գործակալները։ Նրանք բախումներ էին հրահրում եւ ավազակային հարձակումներ իրականացնում գնացքների, պարենապահակային կառքերի, տուն վերադարձող ռուս զինվորների եւ հայ բնակչության վրա: Այս շարժումները հատկապես հաճախակի էին Կարսի, Երեւանի, Գանձակի եւ Էրզրումի շրջաններում»։

Մեջբերված հատվածից ի՞նչ եզրակացությունն է ինքնին հուշվում: Այնպիսին, որ 1917 թ-ին Ռուսական կայսրության փլուզումը եւ Անդրկովկասում ազգային շարժումների ակտիվացումը ձեռնտու էին երիտթուրքերին: Բայց 20-րդ դարի վերջին պատմությունը կրկնվեց: ԽՍՀՄ փլուզումը նույնպես ձեռնտու էր Թուրքիային, որն անկախ ազգակից Ադրբեջանի օգնությմբ կարողացավ Անդրկովկասի արեւելյան մասը վերածել թյուրքական ազդեցության հոծ գոտու։ Կարելի էր կանխատեսել Ադրբեջանի վերածումն Անդրկովկասում Թուրքիայի «դարպասների», եթե Թեհլերյանի 1918ի թուրքական ինտերվենցիայի մասին հուշերը կարդալիս ուշադրություն դարձնեին ահա դրան «Վրացիներին գոյատեւման առումով թուրքական վտանգ չէր սպառնում, թեեւ ուչվագծվում էր քաղաքական հարթությունում։ Թաթարները բացահայտ անցան թշնամու կողմը եւ, անթաքույց փորձեցին օգնել թուրքերին մտնել Անդրկովկաս։ Նրանք ամենուր անկարգություններ, բախումներ էին կազմակերպում, լրտեսում եւ ամեն կերպ քայքայում թիկունքը»։ Ի դեպ, եթե Հայաստանում կան մարդիկ, ովքեր մինչ օրս անասելի ուրախ են Ադրբեջանի ազատագրումից «խորհրդային օկուպացիայից», ապա նրանք կամա թե ակամա առաջ են տանում Անկարայի եւ Բաքվի շահերը տարածաշրջանում: Վատ չէր լինի հասկանալ նաեւ Վրաստանի կարեւորությունն Անդրկովկասը թուրք-ադրբեջանական  վերածելը թույլ չտալու տեսանկյունից, ինչի մասին գրել է Թեհլերյանը Օսմանյան ներխուժման եւ 1918ի այլ իրադարձությունների հետ կապված: «Վեհիբ փաշան շարունակում էր առաջ շարժվել Բաթումի, Արդահանի ուղղությամբ` ամեն օր նվաճելով նոր տարածքներ: Ռեուֆ բեյը խոսում էր «խաղաղության նախապայմանների» մասին, որոնց նպատակն ու իմաստը հայ-վրացական առանց այն էլ թույլ համագործակցությունը քայքայելն էր ... ապրիլի 13-ին թուրքերը մտան Բաթում։ Քիչ անց Տրապիզոնից Թիֆլիս վերադարձավ պատվիրակություն, եւ վրաց-թուրքական բանակցույոթւնների մասին խոսակցությունները հաստատվեցին: Չխենկելին Բաթումը հանձնեց թուրքերին Բրեստի համաձայնագրի Անդրկովկասին վերաբերող մասի իրականացումից հետո` պայմանով, որ այդ քաղաքը կցվի Վրաստանին: Հայերը ցնցված էին: Ապրիլի 22-ին վրաց եւ թաթար քաղաքական գործիչները Անդրկովկասը հռչակեցին «անկախ պետություն»՝ կատարելով նախապայմաններից առաջինը՝ խաղաղույթան հաստատումից առաջ թուրքերի առաջ քաշած պահանջները: Նույն օրը Գեգեչկորիի կառավարությունը հրաժարական տվեց, եւ հաստատվեց նոր կառավարույթուն, որում Չխենկելին ամեն ինչ էր` եւ արտաքին գործերի նախարար, եւ վարչապետ, եւ «խաղաղ բանակցությունների» պատվիրակության նախագահ: Հաշվի առնելով նախորդ կառավարության տատանվող պրոռուսական կողմնորոշումը` կարելի է ասել, որ այս փոփոխությունը մարմնավորում էր ընդգծված թուրքամետ քաղաքականությունը: Ապրիլի 24-ին Չխենկելին հայկական ուժերի հրամանատար գեներալ Նազարբեկյանին հրամայել է Կարսը հանձնել թուրքերին: Թաթարները ցնծում էին: Կարսի հանձնումը նշանակում էր թուրքերի անարգել առաջխաղացում դեպի հարավային Անդրկովկաս: Վրացի քաղաքական գործիչներն այժմ թուրքերի հետ բանակցություններ էին վարում Բաթումը հետ ստանալու եւ անկախ Վրաստան ստեղծելու նպատակով: Թիֆլիսի հայերը ծանր, աննախադեպ օրեր ապրեցին»։

Տեսնում եք՝ Սահակաշվիլին առաջին վրացի քաղաքական գործիչը չէր, ով գնաց Թուրքիայի հետ մերձեցման եւ հայերի նկատմամբ ոչ բարյացակամ դիրք գրավեց (փողկապ ծամելու սիրահարի օրոք բռնաճնշումներ էին իրականացվում ջավախահայության նկատմամբ):

Կկարողանա՞ն արդյոք այս անգամ Վրաստանն ու Հայաստանը դասեր քաղել անցյալից, պարզ կդառնա առաջիկայում:

 

Պյոտր Մակեդոնցեւ

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի