Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի մրցունակության վրա բացասական ազդող գործոններից է համարվում բիզնես կրթության որակը` համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի ներկայացրած «Համաշխարհային մրցունակության զեկույց 2011/12»-ի:
Սրա վերաբերյալ տնտեսագետ, «Այլընտրանք» կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը նշեց. «Եթե նկատի ունենք տնտեսագիտական կրթությունը, ապա այն ժամանակ մեզ մոտ խիստ ցածր որակի է եղել եւ առայժմ էլ շարունակում է լինել»:
Ինչ վերաբերում է բիզնեսի կառավարում մասնագիտությանը, ապա, որպես այդպիսին, ընդհանրապես չունենք. «Մենք գիտելիք տվողներ չունենք, միջազգային մակարդակով ուսանողին կրթողներ չունենք: Եթե կան, ես միայն ուրախ կլինեմ ծանոթանալ նրանց հետ»:
Իսկ այն նկատառմանը, թե Հայաստանում ամերիկյան համալսարանը Բիզնեսի կառավարման մագիստրոսի կրթություն տալիս է, տնտեսագետը պատասխանեց. «Ամերիկյան համալսարանը մինչեւ այսօր, հիմա նոր ղեկավարություն ունի, հայատյացություն էր սերմանում. ովքեր ավարտում էին, մեկնում էին էստեղից»: