կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-15 12:54
Քաղաքական

Արդեն տեղերը բաժանել են՝ մեկն իբր դուխով է, մյուսն էլ՝ խելքով. Զարուհի Փոստանջյան

Արդեն տեղերը բաժանել են՝ մեկն իբր դուխով է, մյուսն էլ՝ խելքով. Զարուհի Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցությունը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին։

Քաղաքական ուժի ղեկավար Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝  մրցակցության հնարավորություն չի տրվելու, չկան իրավական և բարոյական պայմաններ, ավելին՝ տեղի ունեցող գործընթացները նպաստելու են ավտորիտար ռեժիմի թարմացմանը:

«Տեղի է ունենալու հայհոյախառն աղմուկ, որի պարագայում հնարավոր չի լինելու քաղաքացիներին առաջարկություն անել և մեր դիրքորոշումը քարոզել: Մեր մասնակցությամբ` մենք կնպաստենք ավտորիտար ռեժիմի թարմացմանը: Արդեն տեղերը բաժանել են՝ մեկն իբր դուխով է, մյուսն էլ՝ խելքով: Իրականում երկուսն էլ նույն տրամաբանությունն են ներկայացնում: Իրական հեղափոխություն տեղի չի ունեցել, մենք տեսնում ենք, որ տապալված ռեժիմը հիմա էլ «խելքով» է հանդես գալիս` որպես ընդդիմություն: Սա խաղ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  նա:

Ըստ Փոստանջյանի՝ այս ամիսներին ոչ միայն կրկնվել է նախորդ իշխանության վարքագիծը, այլև նույնիսկ ավելի վտանգավոր տիրույթ են մտել գործող իշխանությունները: «Մեր պետական բյուջեից 6 տոկոս գումար, որը մեր ժողովրդինն է, դուրս են բերում ՀՀ-ից և տրամադրում անհայտ ֆոնդերին, որոնք Սերժ Սարգսյանի կողմից պատահական չեն ընտրվել հինգ տարի ժամկետով: Երկրորդ՝ նախիջևանյան սահմանին լարվածությունը: Սրանք խոսում են այն մասին, որ մենք վտանգավոր տիրույթում ենք, իսկ այս վտանգները չեզոքացնելու համար անհրաժեշտ է ընդգրկուն քաղաքականություն, այդ թվում՝ արցախահայության, և ՀՀ-ից դուրս բնակվողների ներգրավվածությամբ: Երրորդ՝ անգամ ավտորիտար ռեժիմը պետք է ունենա տնտեսական հիմք, բայց այսօր տեսնում ենք, որ ավելացել է արտաքին պարտքը, արհեստականորեն արժեզրկվել է դրամը,  այս իշխանությունը դրամական միջոցներ չունի, ուստի մնում է գնալ ինչ-ինչ գործարքների, որոնք ներառում են Արցախի հարցը, տարածքները: Մյուս կողմից՝  հայ ժողովրդի անունից որևէ մեկը չի կարող գործարք կատարել, և Սերժ Սարգսյանի հրաժարականի հիմքում էր ընկած նաև դրա չեղարկումը»,- ասաց «Երկիր ծիրանի»-ի ղեկավարը: