|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մայիսի 13-ին մամուլում լուրեր տարածվեցին, թե Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին Երեւանում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո հանդիպել է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ըստ ենթադրությունների` քննարկվող հիմնական թեման եղել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Նշվում էր նաեւ, թե Հայաստանի իշխանությունները փորձել են ամեն ինչ անել Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիի օրակարգից Ռ. Քոչարյանի հետ նախատեսված հանդիպումը հանելու համար, սակայն դա նրանց չի հաջողվել:
«Երկիր»-ի հարցմանն ի պատասխան` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կտրականապես հերքեց այդ տեղեկատվությունը: Նրա խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանը որեւէ նման հանդիպում չի ունեցել:
Ուշագրավ է մեկ այլ հանգամանք. հանդիպում չի կայացել, բայց դա չի խանգարել հայաստանյան որոշ լրատվամիջոցների վերլուծության ենթարկել հանդիպման արդյունքները եւ «պարզել», թե Ռոբերտ Քոչարյանի «հանդիպումը» որ կուսակցության վրա ինչպիսի ազդեցություն է ունեցել: