Փոխարժեքներ
17 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.12 |
EUR | ⚊ | € 452.35 |
RUB | ⚊ | ₽ 4.6276 |
GBP | ⚊ | £ 522.04 |
GEL | ⚊ | ₾ 141.48 |
2016 թ-ից ի վեր Անկարան դարձել է անօդաչու թռչող սարքերի տերություն՝ արտադրելով հարյուրավոր մարտական անօդաչու համակարգեր, ինչպիսիք են Anka-ն եւ Bayraktar TV2-ը, որոնք փոխել են ուժերի հավասարակշռությունը Ուկրաինայի, Լիբիայի, Սիրիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում:Մինչ Թուրքիան աշխատում է մինչեւ 2030 թ-ն իր հինգերորդ սերնդի Kaan կործանիչի ստեղծման եւ Hisar-ի նման հակաօդային պաշտպանության համկակարգերի արտադրության վրա, նրա ներկայիս կործանիչների նավատորմը, որը հիմնականում բաղկացած է F-16-ներից, արագորեն հնանում է:Զեկույցում մանրամասն վերլուծություն է արվում օդում Իսրայելի գերազանցության վերաբերյալ: Նշվում է, որ նրա զինված ուժերը Ֆ-16, Ֆ-35, մարտական անօդաչու թռչող սարքերի եւ օդային տանկերների մասնակցությամբ բարդ գործողության ընթացքում կարողացել են գործի դնել 300 ինքնաթիռ:Հարձակման ընթացքում օգտագործվել են նաեւ դաշտային հատուկ գործողությունների ուժեր կամ տեղական անդամների հավաքագրում՝ հատուկ ռազմական եւ քաղաքցիական օբյեկտներին հարվածելու համար, ինչպես նաեւ WhatsApp-ի նման հարթակների օգտագործում՝ բարձրաստիճան պաշտոնյաներին գտնելու համար:
Հունիսյան հակամարտությունը եւս մեկ անգամ հաստատեց օդաչուների եւ անօդաչու համակարգերի ինտեգրման բացառիկ կարեւորությունը, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաեւ Թուրքիայի ավիացիոն պարկի արդիականացումը. ավելին, Իրանից արձակված ժամանակակից հիպերձայնային հրթիռներն ամբողջությամբ որսալու Իսրայելի անկարողությունը, չնայած դաշնակիցների լայնածավալ աջակցությանը, ընդգծում է Թուրքիայի՝ այդ ոլորտում սեփական նախաձեռնություններն ակտիվացնելու անհրաժեշտությունը։Զեկույցի հեղինակները կոչ են անում թուրքական իշխանություններին կենտրոնանալ սերիական արտդրության եւ առաջադեմ ռազմական համակարգերի, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների եւ հիպերձայնային զենքի ոլորտում կարողությունների զարգացման վրա:
«Իրանի հակաօդային պաշտպանության համակրգերի թույլ տեղերն ընդգծում են հակաօդային պաշտպանության հուսալի միջոցներով կարեւոր նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանության բացառիկ կարեւրությունը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել փոքր բարձրության հակաօդային պաշտպանության համակարգերին, հատկապես այնպիսի ռազմավարական վայրերում, ինչպիսիք են այն օբյեկտները, որտեղ աշխատում են անվտանգության ծառայությունները»:
Բացի այդ, զեկույցը խորհուրդ է տալիս ստեղծել վաղ նախազգուշացման համակարգ, որն ընդգրկում է ամբողջ երկիրը, կառուցել լավ հագեցած ապաստարաններ՝ ներառյալ խոշոր քաղաքներում ստորգետնյա մետրոյի կայարանների օգտագործումը, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել քաղաքացիական կորւստները նվազագույնի հասցնելու համար:
Թուրք վերլուծաբաններն Իրանի լուրջ խոցելիություն են տեսնում առօրյա կյանքում տեխնոլոգիական գործիքների եւ հավելվածների լայն կիրառության մեջ, Ինչպիսին է WhatsApp-ը։ «Հաշվի առնելով, որ ծրագրային ապահովման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների մշակմմբ զբաղվող համաշխարհային շատ ընկերություններ «հատուկ հարաբերություններ» են պահպանում Իսրայելի հետ, հատկապես կարեւոր է թույլ չտալ նման տեխնոլոգիաների օգտագրծումը ռազմավարական հաստատություններում եւ օբյեկտներում»:
Անկարան նաեւ ամրապնդում է իր դաշինքները, քանի որ Իսրայելն իր գործընկերային հարաբերությունների շնորհիվ ձեռք է բերել զենքի, հետախուզության եւ լոգիստիկայի հասանելիություն, մինչդեռ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են BRICS-ը եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), չեն կարողացել աջակցել Իրանին՝ անվտանգության հուսալի մեխանիզմների բացակայության պատճառով:
«Այս համատեքստում Թուրքիայի վեջին քայլերն ուղղված ավանդական դաշինքների վերականգնմանը, որոնք խարխլվել են Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, ավելի նշանակալից են դարձել։ Վերջին տարիներին ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ գործադրված ջանքերը դրական ազդեցություն են ունեցել ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի կապերի վրա, եւ այդ գործընթացը շահավետ է համարվում»:
Զեկույցում նաեւ ընդգծվում է տարածաշրջանի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Պակիստանը, Սիրիան, Քաթարը եւ Ադրբեջանը, անվտանգության ոլորտում սեփական դաշինքներ ստեղծելու Թուրքիայի ջանքերի կարեւորությունը: Զեկույցում նշվում է՝ Իսրայելի եւ Իրանի միջեւ 12-օրյա հակամարտությունը ցույց է տվել, որ պաշտպանությունը չի կարող ապահովվել միայն ռազմական միջոցներով․ «պարզ դարձավ, որ առանց քաղաքական, տնտեսական եւ տեխնոլգիական ոլորտներում համալիր զսպման հնարավոր չէ հակառակորդին զսպել կամ հաղթանակ ապահովել միայն ռազմական միջոցներով»:
Բացի այդ, զեկույցում նշվում է՝ Իսրայելը Կիպրոսի Հանրապետությունն օգտագործել է որպես ռազմավարական ակտիվ տարածաշրջանում: «Թուրքիայի համար չափազանց կարեւոր է ուշադիր հետեւել այս հարցին եւ անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկել»: «Նմանապես, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (TRSK) նկատմամբ Իսրայելի վերջին հետաքրքրությունը չի կարող բացատրվել բացառապես առեւտրային կամ տնտեսական դրդապտճառներով»: Հաղորդվում է նաեւ՝ իսրայելցիները անշարժ գույք են գնում Սիրիայի հյուսիսում:
Հատկանշական է՝ Israel Aerospace Industries-ի՝ սպառազինություն արտադրող պետական ընկերության փոխնախագահը սյունակ է գրել, որում ենթադրում է՝ իր երկիրը կարող է աջակցել Հյուսիսային Կիպրոսի գրավմանը, որպեսզի հակազդի Թուրքիայի սպառնալիքին, որն աջակցում է տեղի վարչակազմին։ Զեկույցում նախազգուշացվում է` եթե Իսրայելն ու Իրանը շարունակեն փոխադարձ հարձակումները, Թեհրանը կարող է վտանգ ներկայացնել նաեւ Անկարայի համար:
«Այս փուլում Թուրքիան ոչ պակաս սպառնալիք է զգում Իրանի միջուկային գործունեության, նրա հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի ընդարձակ զինանոցների, ինչպես նաեւ աշխարհազորայինների տարածաշրջանային ցանցերի կողմից, քան Իսրայելն ու Միացյալ Նահանգները», – ասվում է զեկույցում: – Սակայն Թուրքիայի եւ Իրանի միջեւ լարվածության սրման դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ Թեհրանը զերծ կմնա Անկարայի դեմ իր ռեսուրսները մոբիլիզացնելուց: Իսկապես, Իրաքում նախորդ ճգնաժամերի ժամանակ Թուրքիայի նկատմամբ առավել կոշտ արձագանքը գալիս էր Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինների առաջնորդներից, որոնք ժամանակ առ ժամանակ հարձակումներ էին իրականացնում Իրաքում թուրքական բազաների վրա»։
Զեկույցում նաեւ ընդգծվում է՝ Իրանի եւ Իսրայելի միջեւ ակտիվ հակամրտությունը կարող է տարածաշրջանային անկայունության հանգեցնել Թուրքիայի արեւելյան սահմանների գծով: «Իսրայելի կողմից մեծ թվով էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ ունեցող խոշոր քաղաքներին, ինչպիսիք են Թավրիզն ու Քերմանշահը, առաջին հարձակման ժամանակ թիրախներ էին հետապնդում, որոնք դուրս էին հրթիռային օբյեկտների ոչնչացումից:Իսրայելի կողմից այդ թիրախները կարող են հայտնվել Թուրքիայի տարածքում», - ասվում է զեկույցում: Ուտսի Թուրքիան պետք է վճռականորեն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի թույլ չտա Իրանում բացասական իրադարձությունների կրկնությունը, ինչպես վերջերս տեղի ունեցան Իրաքում եւ Սիրիայում»։
Ակնհայտ է՝ Անկարայում այսուհետ եւս ուշադիր կհետեւեն նոր անակնկալներով հղի իրավիճակի զարգացմանը, քանի որ ամերիկյան ուժերը մասամբ դուրս են բերվում Իրաքից եւ Իսրայելի հերթական սպառնալիքներն ուղղված նրա կողմից ինքնորոշված «էքզիստենցիալ թշնամուն»։
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի