Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Սա «Հայկական ժամանակ»-ի երկրի է դարձել, պետական մարմինների տեսախցիկները հայտնվում են հաճախ իրենց ձեռքերում, իսկ այլ պայմաններում դրանք անհետանում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մենք շատ ուրախ կլինենք, որ այս ամենին հետևի քաղաքական և իրավական հետևանքներ։ Ուրախ կլինեինք, որ Հայաստանում լիներ սահմանադրություն, օրենք և եթե այդ ամեն ինչը իրավական ու քաղաքական հետևանք ունենար Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանն ու այդ խմբակը հայտնված կլինեին բանտում այս ժողովրդին բերած դժբախտությունների, աղետի և իրենց ամենօրյա հակաիրավական գործողությունների հետևանքով։ Մենք ուրախ կլինենք, որ ամեն ինչ ունենա իրավական և քաղաքական հետևանք»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ նրանք միշտ պետք է հիշեն, որ աշխարհում որևէ իշխանություն հավերժ չի եղել, իրենցը՝ առավել ևս․
«Իրենք պետք է հիշեն, որ պատասխան են տալու, իրենք հանձնել են մեր հայրենիքի մի մասը և շարունակում են հանձնել։ Իրենց ձեռքերն արյունոտ են, իրենք դրա համար պետք է պատասխան տան, մնացածը պարզապես իրենց մեղքերն է ավելացնում, բայց գլխավոր մեղքը մեր երկիրը այս իրավիճակին հասցնելն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի պահվածքին դաշնակցական գործիչը նշեց, որ դա իր կողմից հերթական խուլիգանությունն էր․
«Երեկ ինքը չհերքեց փաստը և փորձում է իրեն ներկայացնել իբր պատերազմ անցած տղա, Երևանի լավ տղա, ես որքան գիտեմ Երևանի լավ տղերքը և առհասարակ տղերքը նման կեցվածք չեն ցուցաբերում։ Մի պահ թող իրենց պատկերացնեն առանց անվտանգության և պետական պահպանության և հասկանան իրենց ինչ է սպասվում առհասարակ»,- նշեց նա։
Դաշնակցական գործիչը նշեց, որ միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում, հաճախ նաև խրախուսում են նման դեպքերը և սա առաջին դեպքը չէ։
«Երբ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց «Դիմադրություն» շարժման ժամանակ, բռնություններ կիրառեց, կրակեց ժողովրդի վրա, ԵՄ Հայաստանի ներկայացուցիչը ողջունեց ոստիկանությանը համաչափ քայլերի համար, այստեղ ևս գործում է երկակի ստանդարտներ։ Իրենք, որ այսօր փորձում են ներկայանալ զոհի կարգավիճակով պետք է հիշեն իրենց պահվածքը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։