Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պայքարի նախնական արդյունքների մասին
Ես որպես շարքային քաղաքացի եմ մասնակցում այս պայքարին։ Չակնկալիքների պայքարից իմ ակնկալիքների մասին գրել եմ նախորդ գրառմանս մեջ
Շատ լավ հասկանում եմ, որ պայքարի գլխավոր նպատակը՝ իշխանափոխությունը, մեկ ժամվա կամ մեկ օրվա խնդիր չէ։ Ամեն ինչ կախված է համակարգված աշխատանքից ու շարժմանը քաղաքական բովանդակություն հաղորդելուց։ Բագրատ Սրբազանն իր անելիքը փայլուն կատարել է։ Մյուսները դեռ չեն փայլում։
Մենք կարող ենք միայն խելքով ու ոգով հաղթել։ Նաև՝ կամքով ու համառությամբ։
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը միայն բոլորիս աջակցությամբ կարող է հասնել գլխավոր նպատակին։ Մինչ այդ որոշ արդյունքներ արդեն ունենք։ Թվարկեմ դրանցից մի քանիսը։
1․ Մայիսի 9-ի հանրահավաքի բազմամարդությունը, էներգետիկան և հրապարակում հավաքվածների որակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման հսկայական հանրային պահանջ կա։ Փաշինյանի իշխանությունն ամբողջությամբ կորցրել է իր լեգիտիմությունը։
2․ Հանրահավաքը ցույց տվեց նաև, որ Փաշինյանը չի կարող խոսել ժողովրդի անունից։ Եթե նրա համար «ժողովուրդը» հրապարկը լցրածներն են, ապա մայիսի 9-ին հրապարակը լցվել էր շատ ավելի մեծ քանակով, քան 2018-ին էր։ Ընդ որում՝ Փաշինյանը 2018-ին հրապարակը լցրեց միայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, իսկ այս տարվա մայիսի 9-ին այն լցվել էր իր վարչապետության պայմաններում։ Սա շատ էական տարբերություն է։
Շարժման առաջնորդը շատ այլ հարակից արդյունքներ էլ է արձանագրել, բայց առայժմ այսքանի մասին նշեցի։
Հ․Գ․ Այսօր 18։30-ին բոլորս դեպի Հանրապետության հրապարակ։ Մենք ինքներս մեզ ու մեր երկրի համար պետք է ոտքի կանգնենք, ակնկալիքներ ունենանք ինքներս մեզանից, դադարեցնենք, այսպես կոչված, մուննաթը և իմանանք, որ արդյունքն ամեն մեկիցս է կախված։
Արեգնազ Մանուկյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր