Փոխարժեքներ
08 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.76 |
EUR | ⚊ | € 413.62 |
RUB | ⚊ | ₽ 3.7072 |
GBP | ⚊ | £ 498.09 |
GEL | ⚊ | ₾ 140.65 |
Եվրամիությունում էլեկտրաէներգիայի թանկացումներն Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցումից հետո դեռևս չեն նկատվել, Եվրահանձնաժողովը (ԵՀ) ուշադիր հետևում է իրավիճակին։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Աննա-Կաիսա Իտկոնենը։
«Նոր տարում թանկացումներ չենք տեսել, շուկան մնում է կայուն»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։ Իտկոնենն ընդգծել է, որ ԵՀ-ն ուշադիր հետևում է գների շուրջ ստեղծված իրավիճակին։
Նրա խոսքով, Եվրահանձնաժողովն արտակարգ խումբ է ստեղծել, որը պատրաստվում էր խզել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման մասին համաձայնագիրը։ «Գազի վթարային խումբը հավաքվել է անցյալ շաբաթ՝ հաշվառում կատարելու համար: Եվ նրանք եզրակացրին, որ ԵՄ-ի էներգետիկ անվտանգության հետ կապված մտահոգություններ չկան»,- հավելել է Իտկոնենը:
Նա հաստատել է, որ դեկտեմբերի 31-ից հետո Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարման պայմանագիրը դադարեցվել է։ «Դա եղավ այնպես, ինչպես և սպասվում էր։ Մենք մեկ տարի ինտենսիվ աշխատել ենք ԵՄ երկրների և Ուկրաինայի հետ, որպեսզի պատրաստվենք այս սցենարին»,- ասել է ԵՀ-ի խոսնակը։