կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-14 12:59
Աշխարհ

Բաքուն Անկարայի և Բրյուսելի հետ քննարկում է Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հարցը

Բաքուն Անկարայի և Բրյուսելի հետ քննարկում է Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հարցը

Ադրբեջանը մտադիր է մեծացնել գազի մատակարարումները Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով, և այդ հարցը քննարկում է Անկարայի և Բրյուսելի հետ․ հայտնել է հանրապետության էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

«Բնական գազի մատակարարումները Եվրոպա կավելանան: (Հարավային գազային) միջանցքը չօգտագործված ներուժ ունի: Թուրքիայի հետ մենք կարող ենք մեծ ծավալներով գազ մատակարարել Եվրոպա: Մենք կապի մեջ ենք ԵՄ-ի և մեր եղբայր  Թուրքիայի հետ այս հարցով»,- ասել է նա երկուշաբթի՝ ըստ թուրքական Milliyet թերթի։

Նախարարը հավելել է, որ Ադրբեջանն ունի բնական գազի պաշարներ, որոնք կբավարարեն ներքին սպառման և Եվրոպա մատակարարելու համար 100 տարի շարունակ։

«Մենք ունենք 2,6 տրիլիոն խորանարդ մետր՝ գազի ապացուցված պաշարներ, մենք կարող ենք բնական գազ մատակարարել մեզ, մեր գործընկերներին և Եվրոպային 100 տարի շարունակ», - մեջբերում է թերթը նրա խոսքերը։

Հարավային գազային միջանցքը, որը ձգվում է 3,5 հազար կմ Բաքվից դեպի հարավային Իտալիա՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի և Ալբանիայի տարածքով, ինտեգրված խողովակաշարային համակարգ է, որը, բացի Անդրադրիատիկ գազատարից, ներառում է նաև Հարավկովկասյանը և Անդրանատոլիական գազախողովակաշարերը: