|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ցավոք, իմ լիազորությունների դադարեցումից հետո օրակարգից դուրս է եկել քաղաքապետարանում «Երիտասարդության հարցերի բաժին» ձևավորելու նախագիծը, որի ուղղությամբ պատասխանատու գերատեսչությունների հետ աշխատել էինք շուրջ 3 ամիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլ»-ը խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանը:
«Իմ երեք տարիների աշխատանքի և քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 28-ին Երևանի ավագանու կողմից 2022 թվականի բյուջեի ընդունման պարագայում առաջին անգամ 10 միլիոն դրամ կհատկացվի Երևանում երիտասարդական ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։ Երիտասարդական միջոցառումների իրականացում ծրագրով նախատեսվել է «Աշխատանք երիտասարդներին» աշխատանքային տոնավաճառի կազմակերպումը, Երիտասարդների միջազգային օրվան և Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպումը, Երիտասարդների նորարարական ծրագրերի և նախաձեռնությունների ֆինանսավորումը: Ցավոք, իմ լիազորությունների դադարեցումից հետո օրակարգից դուրս է եկել քաղաքապետարանում «Երիտասարդության հարցերի բաժին» ձևավորելու նախագիծը, որի ուղղությամբ պատասխանատու գերատեսչությունների հետ աշխատել էինք շուրջ 3 ամիս։ Դրանով վտանգվում է այս ծրագրերի իրականացումը։ Հույս ունեմ, որ տարվա սկզբին այս հարցը հետ կգա օրակարգ»։