Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրամիությունը կողջունի Ադրբեջանից Եվրոպա բնական գազի մատակարարումների ավելացումը տարեկան մինչև 10 միլիարդ խորանարդ մետր. ըստ DW-ի՝ հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրոպական հանձնակատար Քադրի Սիմսոնը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն «սերտ հարաբերություններ» ունի Ադրբեջանի հետ, որը «վստահելի էներգամատակարար է»։ «Ադրբեջանից գազի մատակարարումների ավելացումը կարևոր է՝ էներգետիկ շուկայում ընդհատումների և գների աճի ֆոնին»,- մամուլի ասուլիսում ընդգծել է եվրահանձնակատարը։
Ալիևն էլ նշել է, որ անցյալ տարի Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, արտահանել է 19 միլիարդ խորանարդ մետր գազ, որից Թուրքիան ստացել է 8,5 միլիարդ խորանարդ մետրը, իսկ Իտալիան՝ 7 միլիարդ խորանարդ մետրը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի գազը մատակարարվում է նաև Բուլղարիա և Հունաստան։
Սիմսոնի հետ հանդիպումից առաջ Ալիեւը հայտարարել է «էներգետիկայի ոլորտում ԵՄ-ի և Ադրբեջանի համագործակցության նոր փուլի մասին»։
Հիշեցնենք, որ ԵՄ-ն ձգտում է նվազեցնել ռուսական գազից կախվածությունը՝ իրեն ապահովագրելով այն դեպքում, եթե ՌԴ-ն ներխուժի Ուկրաինա և ենթարկվի եվրոպական պատժամիջոցների: