|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Մահմեդական երկրների քաղաքացիները սկսել են մուտք գործել ԱՄՆ այն բանից հետո, երբ դատավորի վճռով դադարեցվել է միգրացիոն ոլորտում սահմանափակումների վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի գործողությունը, հայտնում է «Интерфакс»-ը:
Կահիրեի օդանավակայանում, իշխանությունների տվյալով՝ ընդհանուր առմամբ 33 միգրանտ Եմենից, Սիրիայից և Իրաքից, որոնք մեկնում են ԱՄՆ, անարգել թողնվել են, փետրվարի 6-ին հայտնել Է AP լրատվական գործակալությունը:
Բեյրութում գործող ավիաընկերություններն սկսել են ինքնաթիռներ թողնել սիրիական ընտանիքներին, որոնց նախագահական հրամանագրով ավելի վաղ արգելված էր մուտքն ԱՄՆ: Միգրանտների գործերի բնագավառում մասնագիտացած փաստաբանները գործակալությանը հայտնել են, որ Նյու Յորքի, Վաշինգտոնի, Բոստոնի և այլ քաղաքների օդանավակայաններ են սկսել ժամանել այն մի շարք երկրների, այդ թվում՝ Իրանի, քաղաքացիներ, որոնց ավելի վաղ մերժվել էր մուտքն ԱՄՆ: