կարևոր
700 դիտում, 1 օր առաջ - 2025-01-06 12:28
Քաղաքական

1992 թ-ի այս օրն ընդունվեց «ԼՂՀ պետական անկախության մասին հռչակագիրը»․ Տարոն Հակոբյան

1992 թ-ի այս օրն ընդունվեց «ԼՂՀ պետական անկախության մասին հռչակագիրը»․ Տարոն Հակոբյան

1992 թ-ի այս օրն ընդունվեց «ԼՂՀ պետական անկախության մասին հռչակագիրը»։ Այս մասին նշում է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Արցախից 2023 թվականին Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Տարոն Հակոբյանը։

«Պատմության այս օրը`

1992 թվականի հունվարի 6-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդն ընդունեց «ԼՂՀ պետական անկախության մասին հռչակագիրը», իսկ 827 տարի առաջ այս օրը՝ 1198 թ. տեղի ունեցավ եւս մեկ պատմական իրադարձություն՝ Կիլիկիան հռչակվեց հայկական թագավորություն:

Հ.Գ. Հունվարի 6-ը պետք է նշվի նաեւ «Հայոց պետականության» վերականգնման օր»: