կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-01 12:41
Քաղաքական

1992-ից պետական պաշտոնյա աշխատած Զախարյանը որոշել է հանգստանալ

1992-ից պետական պաշտոնյա աշխատած Զախարյանը որոշել է հանգստանալ

Էներգետիկայի պաշտոնաթող նախարար Երվանդ Զախարյանն այսօր բարձր տրամադրություն ուներ: Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշել է այլեւս հանգստանալ:

Նորանշանակ նախարար Լեւոն Յոլյանի մասին էլ, պարզվում է, բարձր կարծիք ունի: «Աշխատանքային փորձ ունի: Իհարկե, կկարողանա լավ աշխատել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 70-ամյա Զախարյանը, ով երեկ պաշտոնանկ եղավ, հարուստ կենսագրություն ունի: Նա պաշտոնյա է 1992 թվականից:

Այսպես՝ 1992-1993թթ. եղել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ, 1994-1997թթ.` «Գազշին» արտադրական շինարարական ընկերության նախագահ, 1997-1998թթ.` «Հայտրանսգազ» ձեռնարկության գլխավոր տնօրեն, 1998-2000թթ.` ՀՀ տրանսպորտի նախարար, 2000-2001թթ.` ՀՀ Պետական եկամուտների նախարարի տեղակալ, մաքսային վարչության պետ, 2001թ.` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, 2001-2002թթ.`ՀՀ Պետական եկամուտների նախարար, 2002-2003թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայության պետ, 2003-2009թթ.`Երևանի քաղաքապետ, 2009-2014թթ.` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար էր նշանակվել 2014թ. ապրիլի 30-ին: