|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը գրում է.
«Այսօր մեզանից յուրաքանչյուրի համար, իսկ հատկապես նրանց, ովքեր իրենց հայ են համարում, առանձնահատուկ նշանակություն ունեցող օր է։
1990 թվականի այս օրը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը՝ դրանով դնելով անկախ պետականության վերականգնման գործընթացի հիմքը։
Սակայն այս փաստաթղթի նշանակությունը շատ ավելի խորն է։ Այն արտահայտում էր հայ ժողովրդի սրբազան իրավունքը՝ դիմադրելու իր ոչնչացմանն ու ցեղասպանությանը և աշխարհին հստակ ուղերձ է հղում․ հայ ժողովուրդն այլևս այն ժողովուրդը չէ, որին կարելի է անպատիժ ոչնչացնել։ Մենք իրավունք ունենք ապրելու ազատ և անկախ պետությունում։
Այսօր, երբ ոչ լեգիտիմ իշխանությունները հակահայկական անհեթեթություններ են տարածում և փորձում են ներկայացնել «Անկախության հռչակագիրը» որպես իբր կոնֆլիկտտային ներուժ ունեցող փաստաթուղթ, պետք է հասկանալ հետևյալը -նրանք, ըստ էության, ծառայում են այն ուժերին, որոնց նպատակն է հայ ժողովրդին զրկել դիմադրության իրավունքից ։
Ուստի, երբ որևէ մեկը պնդում է, թե Հայաստանի Անկախության հռչակագրով ամրագրված դիմադրության իրավունքը ինքնին «պատերազմ բերող» երևույթ է, պետք է հասկանալ՝ դա պնդողը ցանկանում է մեզ ,ձեզ ...մի խոսքով բոլորիս վերածել անասնացած , ոչնչացմանը ենթակա ապուշացած զանգվածի։
Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա առթիվ։
Հայաստանը եղել է, կա և լինելու է հայերի ազատ ու անկախ Պետությունը, այլ ոչ թե մեր Հայրենիքի հաշվին այսպես կոչված պոռնիկածին «արևմտյան ադրբեջանի» ձևավորման համար նախատեսված տարածք»։