|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու Արտաշես Մխիթարյանը գրում է.
«1992թ. մայիսի 13-ին ՀՅԴ վաշտի անձնակազմը փոխգործակցեով Քարին Տակ գյուղի ջոկատի հետ, Զարիսլու գյուղի մատույցներում կասեցնում է թշնամու գերազանցող ուժերի հարձակումը, որը նպատակ ուներ զրահատեխնիկայի օգնությամբ կոտրել հայկական ինքնապաշտպանական ուժերի դիմադրությունը և սրընթաց գրոհով գրավել Շուշին, բայց հանդիպելով համառ դիմադրությանը և կրելով կենդանի ուժի ու տեխնիկայի մեծ կորուստներ հրաժարվում է իր մտադրությունից և նահանջում դեպի ելման դիրքեր:
Այնուհետև Ղարաբաղյան ուժերի հետ համատեղ վաշտը անցնում է հակահարձակման Լաչինի ուղղությամբ և մայիսի 17-ին ազատագրում 1991թ. գարնանը հայաթափված Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերը£ Մայիսի 18-ին վաղ առավոտյան շարունակում է առաջխաղացումը Հին Շեն - Յուղոնիս - Ֆարաջան ուղղությամբ ու ազատագրում թշնամու կողմից կրակակետերի վերածած պատմական Քաշաթաղի գյուղերը և դուրս գալիս ՀՀ պետական սահման Կոռնիձորի մոտակայքում, ապահովելով հարձակվող ինքնապաշտպա-նական ուժերի ձախ թևը»: