կարևոր
661 դիտում, 13 ժամ առաջ - 2024-12-24 20:46
Քաղաքական

Ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին. արի ինձ հետ բանավեճի, դու կպարտվես, կասկած չունեմ. Վարդան Օսկանյան

Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները Արցախը թողնել Արցախի կազմում, իր մեղքերը քավելու,  իր սխալները արադարցնելու նոր դրսեւորում է, ծայրահեղ դրսեւորում է: Այս մասին իր ֆեյբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

 «Պատերազմից հետո սկսվել է այդ արդարացման գործընթացը, եւ այսօր նոր դրսեւորում է ստացել, կարծես թե Փաշինյանը իր առաջ խնդիր է դրել այս հարցը բերել ընդհանուր հանգուցալուծմանը: Ինչքան միջազգային հանրությունը ավելի հաճախ է խոսում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, այնքան Փաշինյանի  մոտ սրվում են այս արդարացման դրսեւորումները:

Գիտեք, որ Շվեյցարիայի խորհհրդարանը որոշում ընդունեց քվորում անցկացնելու, որի ժամանակ պետք է քննարկվի ԼՂ ժողովրդի վերադարձի խնդիրը, հրավեր ուղարկելոց ԼՂ ներկայացուցիչներին, նաեւ Ադրբեջանին՝ այդ հարցը քննարկելու համար, այս տարվա ընթացքում Եվրոխորհրդարանը երկու կարեւոր որոշում է ընդունել, որով յոչ է արվում Աֆդրբեջանին նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Եղել են բազմաթիվ, տարբեր երկրների ղեկավարների բազմաթիվ հայտարարություններ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները իրավունք ունեն իրենց տները վերադառնալու, առ այն, որ ԼՂ հարցը դեռեւս փակված չէ  եւ այս ամենը կարծես թե Փաշինյանին հանգիստ չի տալիս, խանգարում են իր այն ծրագրին, որ նա ուզում է այս հարցը առհասարակ  փակվի»,-ասաց նա:

Ավելին՝ տեսանյութում: