Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի սխալները շարունակվում են, վերջին օրինակը հենց Գրանադայում ստորագրած հայտարարությունում: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Այդ հայտարարութան էությունը ո՞րն է, այնտեղ Ղարաբաղի հարց ընդհանրապես չկա, Հարցը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը: Եւ հարց ես տալիս, իսկապե՞ս, մենք Ղարաբաղի հարցից հասանք Հայաստանի տարածքային ամբողջականության եւ դա հերոսաբար ներկայացնո՞ւմ եք, որ ինչ-որ գործ եք արել, հաջողություն եք ունեցել, որ աշխարհը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, իսկապե՞ս, լուրջ եք ասո՞ւմ: Թերեւս Փաշինյանի ասած տարածքային ամբողջականությունը մեզ համար անորոշ է, այդ թվերը, որ այնտեղ նշվել է, դա մեր ժողոբրդի համար այսօր ոչինչ չի նշանակում: Առնվազն այս իրավիճակում, հենց այսօր Փաշինյանը պետք է կանգնի ժողովրդի առաջ, նայի ժողովրդի աչքերին եւ իրոք ասի՝ այդ թվերի մեջ ինչ է մտնում, հասկացանք, Ղարաբաղը տվել ես, դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է մտնում, իսկ ասյպես կոչված անկլավները այդ թվի մեջ կա՞, չկա՞: Քո շրջապատի մարդկ ասում են, որ չկամ բայց դու քո ասուլիսին ասեցիր, որ անկլավներն էլ են այդ թվի մեջ մտնում, դա էլ ես տալիս: Իրո՞ք, սա էլ ես տալի՞ս, դա՞ է քո հասկացած տարածքային ամբողջականությունը, որ ՀՀ քաղաքացին Պարսկաստան, Վրաստան գնալուց անցնի Ադրբեջանով, դա՞ է լինելու մեր տարածքաին ամբողջականությունը»,-ասել է Օսկանյանը՝ հարցտալով Փաշինյանին, որ հայտարարի՝ իրականում ինչ է բանակցում:
Օսկանյանը ասում է, որ եթե Փաշինյանը Արցախը հանձնլուց հետո, անկլավներն էլ հանձնի, ապա պաշտոնին մեկ րոպե մնալու իրավունք չունի:
«Եթե այդ բոլորը դու նվիրես Ադրբեջանին, դու արդեն գոյություն չունես, դու պետք է թողնես, հեռանաս; Երբ է տարածքային ամբողջականության խնդիր եղել, ժողովուրդ դուք 30 տարի լսել եք այդ մասին, միակ ղեկավարը դա Փաշինյանն է, որ նրա տգիտության, անմեղսունակության պատճառով է, որ այսօր քննարկվում է»,-ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմությանը՝ նա ասաց, որ արժեւորում են Փաշինյանին, երբ ասում են, որ Փաշինյանին բերել են՝ հողերը հանձնելու համար:
«Բայց խնդիրը նրա արժեւորման մեջ չէ, դուք նաեւ մեր ժողովրդին անզոր եք դարձնում, ժողովուրդը մտածում է՝ եթե դրսի ուժերն են բերել, մենք ինչ կարող ենք անել, եթե բերել են, որ տա կամ տվել է արդեն, մենք ինչ կարող ենք անել: Փաշինյանին ժողովուրդն է բերել եւ ժողովուրդն էլ կարող է ուղարկել: Ժողովուրդը այսօր գիտակցում է, որ սխալ մարդու է բերել եւ պատրաստ է այսօր նրան հեռացնել: Բայց մի վերցրեք ժողոբրդի ձեռքից այդ ուժը, հնարավորությունը, անընդհատ նրանց ուղեղների հետ տեղավորելով, որ դրսի ուժերն են նրան բերել Արցախը տալու համար, ոչ ժողովուրդն է նրան բերել եւ ժողովուրդն էլ կարող է նրան հեռացնել: Այս ամենը Փաշինյանի տգիտության, բոբիկության արդյունքն է, ուրիշ բան չկա: Հայաստանի ղեկավար լինելը Փաշինյանի հագով չէր եւ չէ, նա չունի այդ կարողությունը, եթե այսր համարձակ ղեկավար լիներ, գործից հասկացող մարդ լիներ, Գրանադայում այդ կլոր սեղանի առաջ ռեքը կխփեր, կասեր՝ ամեն ինչ ես կանգնացնում եմ, մինչեւ մեր քաղաքացիների վերադարձը չլինի, մինչեւ մեր գերիներին Ալիեւը չթողնի, ես ոչ մի բան չեմ անելու: Դա պետք է լինի այսօր ՀՀ ղեկավարի դիրքորոշումը այս հարցերում»,-ասաց նա:
Նա կրկին Փաշինյանին հորդորեց հրաժարական տալ, քանի որ չի կարողանում պաշտպանել մեր երկրի շահերը. «Չես կարողանում դու, Փաշինյա΄ն, գնա΄, դեռ ունենք ժամանակ ինչ-որ բան փոխելու»,-ասաց նա: